14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Նախկին դեսպանին արգելել են մտնել Իրան

Իրանը թույլ չի տվել իր տարածք մտնել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլին, գրում է lenta.ru-ն: ’’Պատրաստվում էի գնալ Իրան՝ համաժողովի մասնակցելու, սակայն այսօր իմացա, որ ինձ մերժել են վիզա տրամադրելը’’,- պատմել է Մակֆոլը Twitter-ի իր էջում:   Մակֆոլը, ով փիլիսոփայության դոկտորի աստիճան ունի, այժմ քաղաքական գիտությունների պրոֆեսոր է աշխատում Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման եւ […]

Պորոշենկոն հումանիտար միջանցք է բացում հարավ- արեւելքում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է ստեղծել հումանիտար միջանցք խաղաղ բնակչության համար, որոնք ուզում են հեռանալ երկրի հարավ-արեւելքից: Այժմ այնտեղ անցկացվում են ուժային օպերացիաներ` հաղորդում է Interfax.ru-ն: Ինչպես ասվում է նախագահի մամլո հաղորդագրությունում, նա հրամայել է.”ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները խաղաղ բնակչության համար, որոնք ցանկանում են հեռանալ”, որպեսզի նոր զոհեր չգրանցվեն: Մասնավորապես բնակչությանն ապահովել խմելու ջրով, […]

Կամուրջը քանդվել է կողպեքների ծանրությունից

Փարիզի հայտնի արվեստի կամուրջը քանդվել է ‘’սիրո կողպեքների’’ քաշից, որոնք տեղադրվել էին զբոսաշրջիկների կողմից: Տեղեկացնում է РИА новости-ն: Սիրահար զբոսաշրջիկների շարքում սովորույթ է դարձել ամրացնել իրենց կողպեքները կամուրջներին, իբրեւ իրենց միասնութայն նշան: Սակայն այն սպառնում է եվրոպական մետաղյա կամուրջների թուլացմանը եւ քանդմանը:  Փարիզում պատահած դեպքից հետո վերսկսվել են կոչերը կամուրջներին կողպեքներ չկախելու վերաբերյալ, որոնք փչացնում […]

Սիրիայի նախագահը ներում է բոլորին

 Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է համընդանուր ներման մասին, հաղորդում է Agence France-Presse-ը: Նախագահական ընտրություններում հաղթանակելուց հետո, որոնք անց էին կացվել հունիսի 3-ին, Ասադը հրամայել է ազատ արձակել 320 բանտարկյալների Հալեպի կենտրոնական կալավայրից: Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով  480 մարդ էլ բաց կթողնվի Դամասկոսի “Ադրա” բանտից:

՛՛Խելացի՛՛ զուգարաններ Լոնդոնի օդանավակայանում

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի երկրորդ տերմինալում վերակառուցման աշխատանքները ավարտվել են եւ այնտեղ բացվել են սենսորներով համադրված զուգարաններ: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սի-ն: ՛՛Խելացի՛՛ զուգարանների միջոցով անցկացվում է այցելուների հաշվառում եւ որոշակի քանակի դեպքում այն ազդակ է ուղարկում հավաքարարներին: Սենսորները պատրաստել է Euro Tech համակարգչային ընկերությունը intel տեխնոլոգիաների օգտագործմամբ: Կարեն Լոմասը, ով զբաղվում է այսպիսի տեխնոլոգիաների զարգացմամբ  […]

Կրակոցներից սպանվել է 3 մարդ

Ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքում (Նեվադա նահանգ) կիրկակի օրը անհայտ կին ու տղամարդ կրակ են բացել փողոցում: Կրակոցների արդյունքում մահացել են 2 ոստիկաններ եւ մեկ անցորդ: ԶԼՄ-ների տեղեկացմամբ, նրանք բղավել են ‘’սա հեղափոխություն է’’ խոսքերը,  երբ հարձակվել են օրինապահ մարմնի աշխատակիցների վրա: Դեպքից հաշված վայրկյաններ անց կինը սպանել է համախոհին, այնուհետեւ ինքնասպան եղել: ‘’Ինչն է եղել այս […]

Պակիստանի Կարաչի օդանավկայանի ահաբեկումից մահացել է 23 մարդ

Նախնական տվյալներով 23 մարդ է մահացել  հունիսի 8-ի Կարաչի միջազգային օդանավակայաանում` զինյալների հարձակումից հետո: Այս մասին տեղեկանում ենք lenta.ru կայքից: Մահացածների թվում են, ըստ CNN-ի հաղորդած ինֆորմացիայի, յոթ օդանավակայանի անվտանգության աշխատակիցներ, երկու Pakistan International Airlines-ի աշխատող և մեկ ռենջեր: Ահաբեկման ընթացքում սպանվել են նաև 10 զինյալներ: Հարձակումը, ներքին գործերի նախարարի խոսքերով,հաջողվել է ետ մղել: Տերորիստներից […]

Գետը 24 ուսանող է քշել.գետի սառը ջրերում դժվար ինչ որ մեկը ողջ մնացած լինի

Ինժիներական քոլեջի 24 ուսանողների ալիքը ծածկել է և քշել Բիաս գետը: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանում: Նրանց գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ: Այս մասին հունիսի 9-ին գրում է The Times of India-ն: Ուսանողները ուղևորվում էին էքսկուրսիայի դեպի Մանալի (քաղաք Հնդկաստանի հյուսիսում): Ճանպարհին նրանք որոշել են նկարվել գետի ափին, և հենց այդ պահին ջրի հոսքը ծածկել […]

ԱՄՆ-ն՝ Ուկրաինային

   Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 48 մլն դոլար որպես ֆինանսական օգնություն: Այս մասին տեղեկացնում է  Սպիտակ տան կայքում:      Ըստ պաշտոնական հաղորդագրության,  համապատասխան միջոցները ուղղված կլինեն ՛՛ հիմնական ռեֆորմների անցկացման ՛՛, իրավապահ մարմինների ուժեղացման և ՛՛ազգային միասնության ամրապնդման՛՛-ը:

Պուտինը և Պորոշենկոն որոշել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում տիրող իրավիճակը քաղաքական ճանապարհով լուծելու միջոցները: Նրանք անհրաժեշտ են համարել շրջաններում արյունահեղության դադարեցումը: Պուտինը և Պորոշենկոն հանդիպել են Նորմանդիայում: Նախապես պլանավորված չի եղել նախագահների հանդիպումը, սակայն Պուտինը հայտարարել էր, որ չի խուսափելու Պորոշնեկոյի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված