12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինայում սպանվում են խաղաղ բնակիչներ, կործանում ուղղաթիռ/վիդեո/

Ուկրաինացի զինվորականները դադարեցրել են կրակահերթը Սլավյանսկի և նրա շրջակայքի ուղղությամբ: Երեկվա ընթացքում սպանվել է ավելի քան 20 խաղաղ բնակիչ: Սլավյանսկի զինյալների շտաբը հայտնում է, որ բացի զոհերից արձանագրվել են նաև 3 տասնյակից ավելի վիրավորներ: Բացի այդ, զինյալների կողմից ուկրաինական բանակին պատկանող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 12 զինծառայող: Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ցավակցությունն է […]

Մայդանը տեղափոխվել է Աբխազիա. ընդդիմությունը ձևավորում է կառավարություն

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: ”Իմ ինքնակամ հրաժարականի վերաբերյալ առաջարկին չեմ պատասխանի”,-նշել է Անկվաբը: Նա խոստացել է պատասխանել պատգամավորների հետ խորհրդակցությունից և ընտրողների, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպելուց հետո: Աբխազիայի նախագահը չի պատրաստվում պաշտոնից հեռացնել երկրի վարչապետ Լեոնիդ Լակերբայային: Նշենք, որ Աբխազիայի ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է […]

Պուտինը չի հրավիրվել Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում ներկա գտնվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 7-ին:  ”Որքանով ես եմ տեղյակ, նախագահը հրավեր չի ստացել”,-նշել է Պեսկովը: Ուկրաինայի մայրաքաղաքում այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Նախատեսվում է մաքրել Մայդանը վրաններից:

ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրեցին Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր: Այն կսկսի գործել 2015 թ.-ի հունվարի 1-ից: ”Այսօր մենք միասին ստեղծում ենք հզոր, տնտեսական զարգացման ձգող կենտրոն, որը կենտրոնացնում է 170 մլն մարդ”,-նշել է Պուտինը: Հավելենք, որ առաջիկայում նախատեսվում է նաև Հայաստանի հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական […]

Վիտալի Կլիչկոն ընտրվեց Կիևի քաղաքապետ

Ուկրաինական ”Удар” կուսակացության ղեկավար, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հաղթել է Կիևի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը: ”Կիևն ունի նոր ղեկավար, ով մեր գործընկեր Վիտալի Կլիչկոն է”,-հայտարարել է Տուրչինովը: Հիշեցնենք, որ Կիևի քաղաքապետի և Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցկացվեցին կիրակի օրը:

Ուկրաինայում բանակի դեմ կռվում են Ռուսաստանից բերված զենքերով

Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովը պնդում է, որ Դոնեցկի ապստամբներն օգտագործում են Ռուսաստանից բերված զենքը: ”Դոնեցկի օդանավակայանում զինյալները թողել են զենք-զինամթերք: Դրանք մերը չեն, այլ բերված են Ռուսաստանից”,-նշել է Ավակովը: Որպես ապացույց նա հրապարակել է լուսանկար, որում ներկայացված են առգրավված զենքերը: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ուկրաինական բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Դոնեցկի օդանավակայանի վրա:

Ուկրաինական զորամասը հանձնվել է. զոհերի թիվը հասել է 200-ի/վիդեո/

Այս գիշեր ուկրաինական Լուգանսկի զորամասը հանձնվել է զինյալներին: Զորամասում այդ պահին գտնվում էր 80 զինծառայող: Դրանից մի քանի ժամ առաջ զինվորների և ապստամբների միջև բախումներ էին տեղի ունեցել քաղաքի արվարձանում: Որոշ ժամանակ անց զինվորները վայր են դրել զենքերը և հանձնվել: Զորամասի զինծառայողներին ընդունել են ծափահարություններով: Ինքնահռչակ Դոնեցկյան ազգային հանրապետության նախագահ Ալեքսանդր Բորոդայը հաղորդել է, որ […]

Աբխազիայում ընդդիմությունը գրավել է նախագահի ադմինիստրացիան. պահանջում են հրաժարական/վիդեո/

Աբխազիայում երկրի ընդդիմադիր ուժերն իրենց հսկողության տակ են վերցրել նախագահի ադմինիստրացիայի և պետական հեռուստաընկերության շենքերը: Հաղորդվում էր, որ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը համաձայնել է կառավարության, գլխավոր դատախազի և երկու շրջանների ղեկավարների հրաժարականին: Սակայն, Աբխազիայի Ազգային անվտանգության ղեկավարը հայտնել է, որ ընդդիմությունը պահանջում է ավելին. նախագահի հրաժարականը:

Ռուսաստանը Սիրիային միլիոնավոր եվրոներ կնվիրի

Այս տարի Ռուսաստանը Սիրիային կհատկացնի 240 մլն եվրո սոցիալական խնդիրները լուծելու համար: Коммерсант-ը հայտնում է, որ նշված գումարից 46 մլն-ն անհատույց է: Բանն այն է, որ ամիսներ առաջ Սիրիայի կառավարությունը գումարը անհատույց տրամադրելու խնդրանքով դիմել էր Ռուսաստանին, որն էլ բավարարվել է: Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011 թ.-ի գարնանից:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. ”Հարգելի´ Պյոտր Ալեքսեի, Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։ Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի