12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Գնացքների բախման հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ/վիդեո/

Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքերի բախման հետևանքով րաձանագրվել է ավելի քան 20 զոհ: 50 մարդ տուժել է: Դեպքը տեղի է ունեցել Ուտար-Պրադեշ նահանգի նահանգի արևմուտքում: Gorkhpur Express ուղևորատար գնացքը բախվել է կայանատեղիում գտնվող գնացքին: Բախման հետևանքով 6 վագոններ դուրս են եկել երկաթգծից:

Կլիչկոն հաղթում է Կիևի քաղաքապետի ընտրություններում

Ուկրաինական “УДАР” կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն նախնական տվյալներով հաղթում է Կիևի քաղաքապետի ընտրություններում: Exit-poll-ի տվյալներով, Կլիչկոն ստացել է 57% ձայն: Նրա հիմնական մրցակից Լեսյա Օրոբեցը հավաքել է 10.3% ձայն: Կլիչկոն արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում հեռացնել Մայդանում գտնվող ցուցարարներին, սակայն կխնդրի նրանց վերացնել բարիկադները: Հիշեցնենք, որ զուգահեռ կայացած նախագահական ընտրություններում է հաղթում է օլիգարխ […]

Օլիգարխը հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր և օլիգարխ Պյոտր Պորոշենկոն 55.9%-ով հաղթում է երկրի նախագահական ընտրություններում: Քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է: Երկրորդ տեղում է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն`12.9%, երրորդում` Օլեգ Լյաշկոն` 8%: Պորոշենկոն Ռադայի պատգամավոր է ընտրվել 2012 թ.-ից: Forbes-ի համաձայն, քաղաքական գործիչը հանդիսանում է Ուկրաինայի ամենահարուստ 7-րդ մարդը:

LifeNews-ի լրագրողներն ազատ են արձակվել/վիդեո/

Известия-ն հայտնում է, որ գերությունից ազատ են արձակվել և Ռուսաստան տեղափոխվել LifeNews-ի լրագրողներ Մարատ Սայչենկոն և Օլեգ Սիդյակինը: Հիշեցնենք, որ նրանց առևանգել էին Ուկրաինայում մայիսի 18-ին: Լրագրողների ազատ արձակման հարցով զբաղվել է անձամբ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Մայիսի 24-ի երեկոյան լրագրողները տեղափոխվել են Գրոզնի:

Ուկրաինայում առաջատարը գործարար թեկնածուն է

Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում` նախագահի թեկնածու, գործարար Պյոտր Պորոշենկոն առաջատար է ձայների 54.14%-ով: Ըստ ռուսական լրատվամիջոցների, Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովում մշակվել է քվեաթերթիկների 26 տոկոսը:  Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ստացել է ձայների 13.14%-ը, 3-րդ տեղը զբաղեցնում է “Արմատական կուսակցության” Օլեգ Լյաշկոն՝ 8.48%-ով։ Հիշեցնենք, որ նախագահի աթոռի համար պայքարում էին 21 թեկնածու:

Ռուս դիպուկահարը ուկրաինացի զինվորի սպանության դիմաց պետք է ստանար 1000 դոլար/վիդեո/

Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է Ռուսաստանի 39-ամյա քաղաքացու, ով հանդիսանում է դիպուկահար և մասնակցություն է ունեցել Չեչնիայի հանրապետության տարածքում ընթացած ռազմական գործողություններին: Այս մասին հաղորդում է ուկրաինական Сегодня-ն: Նրան ձերբակալել են ռուս-ուկրաինական սահմանն անցնելիս: Հարցաքննության ընթացքում դիպուկահարը հայտնել է, որ ուղարկվել է Ուկրաինայի հարավարևելյան շրջաններ ապօրինի խմբավորումներում ընդգրկվելու համար: Իր ”աշխատանքի” համար նա պետք […]

Հունաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի ծովափնյա հատվածում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Ալեքսանդրուպոլիսից 77 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և փլուզումների մասին ոչինչ չի հաղորդվում:

Վոլնովախայի զոհերի թիվը հասել է 17-ի/վիդեո/

Ուկրաինայի հարավ-արևելքում հայտարարվել է սուգ Վոլնովախայի հենակետերից մեկի վրա կատարված հարձակման ընթացքում արձանագրված զոհերի կապակցությամբ: Նշենք, որ զոհերի թիվը հասել է 17-ի: Անհայտ անձինք մոտեցել էին հենակետին և կրակ բացել զինվորականների ուղղությամբ: Ապստամբների համոզմամբ, դա իրականացվել է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու ջոկատների կողմից: Այդ կերպ նա պատժել է զինծառայողներին, ովքեր հրաժարվել էին պատժիչ գործողություններ իրականցնել խաղաղ […]

”Աստված նրանց հետ, թող այդպես էլ անցկացնեն”. Պուտինը` Ուկրաինայի ընտրությունների մասին

Վաղը կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանը պատրաստ կլինի աշխատել նոր իշխանությունների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ”Մենք այսօր էլ աշխատում ենք այն մարդկանց հետ, ովքեր վերահսկում են իշխանությունը, սակայն ընտրություններից հետո մենք, իհարկե, կաշխատենք նոր կազմավորված իշխանությունների հետ”,-հայտնել է Պուտինը` հավելելով, որ առաջիկա ընտրությունները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: ”Աստված նրանց […]

”Պատժամիջոցները չեն ազդել Ռուսաստանի վրա”. Պուտին

Արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները համակարգային ազդեցություն չեն ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավելել է, որ որոշակի ազդեցություն նկատվել է, սակայն ”դեռևս համակարգային ազդեցություն դա չի թողել տնտեսության վրա”: Պուտինը հույս է հայտնել, որ դա տեղի չի էլ ունենա: ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից պատժամիջոցների ենթարկված գործարարներին նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի