25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Մինսկի Անկախության պալատում այսօր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:                 Այնուհետեւ ընդլայնված կազմով նիստում […]

Ուկրաինայում անհետացել են 200 երեխաներ տեղափոխող ավտոբուսները

Ուկրաինական Սլավյանսկում անհետացել են ավտոբուսներ, որոնք տեղափոխում էին մոտ 200 երեխաների: Այդ մասին հայտարարել է հակաահաբեկչական օպերացիայի լրատվության բաժնի ղեկավար Վլադիսլավ Լեզենյովը: ”Այժմ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում մոտ 200 երեխաներ, որոնց տեղափոխում էին 5 ավտոբուսներ: Նշված շարասյունը երեկ ցանկանում էր դուրս գալ քաղաքից”,-նշել է Լեցեզնյովը: Հավելենք, որ Դոնեցկում ռազմական բախումների մեկնարկից հետո վիրավորվել են […]

Սկսվում է վարչապետի աշխատանքային այցը

    ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչ նիստի մեկնարկը իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:   Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարեւորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը […]

Ուկրաինայում սպանվում են խաղաղ բնակիչներ, կործանում ուղղաթիռ/վիդեո/

Ուկրաինացի զինվորականները դադարեցրել են կրակահերթը Սլավյանսկի և նրա շրջակայքի ուղղությամբ: Երեկվա ընթացքում սպանվել է ավելի քան 20 խաղաղ բնակիչ: Սլավյանսկի զինյալների շտաբը հայտնում է, որ բացի զոհերից արձանագրվել են նաև 3 տասնյակից ավելի վիրավորներ: Բացի այդ, զինյալների կողմից ուկրաինական բանակին պատկանող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 12 զինծառայող: Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ցավակցությունն է […]

Մայդանը տեղափոխվել է Աբխազիա. ընդդիմությունը ձևավորում է կառավարություն

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: ”Իմ ինքնակամ հրաժարականի վերաբերյալ առաջարկին չեմ պատասխանի”,-նշել է Անկվաբը: Նա խոստացել է պատասխանել պատգամավորների հետ խորհրդակցությունից և ընտրողների, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպելուց հետո: Աբխազիայի նախագահը չի պատրաստվում պաշտոնից հեռացնել երկրի վարչապետ Լեոնիդ Լակերբայային: Նշենք, որ Աբխազիայի ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է […]

Պուտինը չի հրավիրվել Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում ներկա գտնվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 7-ին:  ”Որքանով ես եմ տեղյակ, նախագահը հրավեր չի ստացել”,-նշել է Պեսկովը: Ուկրաինայի մայրաքաղաքում այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Նախատեսվում է մաքրել Մայդանը վրաններից:

ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրեցին Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր: Այն կսկսի գործել 2015 թ.-ի հունվարի 1-ից: ”Այսօր մենք միասին ստեղծում ենք հզոր, տնտեսական զարգացման ձգող կենտրոն, որը կենտրոնացնում է 170 մլն մարդ”,-նշել է Պուտինը: Հավելենք, որ առաջիկայում նախատեսվում է նաև Հայաստանի հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական […]

Վիտալի Կլիչկոն ընտրվեց Կիևի քաղաքապետ

Ուկրաինական ”Удар” կուսակացության ղեկավար, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հաղթել է Կիևի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը: ”Կիևն ունի նոր ղեկավար, ով մեր գործընկեր Վիտալի Կլիչկոն է”,-հայտարարել է Տուրչինովը: Հիշեցնենք, որ Կիևի քաղաքապետի և Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցկացվեցին կիրակի օրը:

Ուկրաինայում բանակի դեմ կռվում են Ռուսաստանից բերված զենքերով

Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովը պնդում է, որ Դոնեցկի ապստամբներն օգտագործում են Ռուսաստանից բերված զենքը: ”Դոնեցկի օդանավակայանում զինյալները թողել են զենք-զինամթերք: Դրանք մերը չեն, այլ բերված են Ռուսաստանից”,-նշել է Ավակովը: Որպես ապացույց նա հրապարակել է լուսանկար, որում ներկայացված են առգրավված զենքերը: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ուկրաինական բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Դոնեցկի օդանավակայանի վրա:

Ուկրաինական զորամասը հանձնվել է. զոհերի թիվը հասել է 200-ի/վիդեո/

Այս գիշեր ուկրաինական Լուգանսկի զորամասը հանձնվել է զինյալներին: Զորամասում այդ պահին գտնվում էր 80 զինծառայող: Դրանից մի քանի ժամ առաջ զինվորների և ապստամբների միջև բախումներ էին տեղի ունեցել քաղաքի արվարձանում: Որոշ ժամանակ անց զինվորները վայր են դրել զենքերը և հանձնվել: Զորամասի զինծառայողներին ընդունել են ծափահարություններով: Ինքնահռչակ Դոնեցկյան ազգային հանրապետության նախագահ Ալեքսանդր Բորոդայը հաղորդել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված