12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը խնդրում է Ռուսաստանին իրեն ներառել ՌԴ կազմում

Հանրաքվեից հետո Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին` խնդրելով իրեն ընդգրկել ՌՖ կազմ, հաղորդում է RT-ն:  Ռուսաստանը, սակայն, դեռեւս չի արձագանքել այս խնդրանքին:  Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Դոնեցկում եւ Լուգանսկում Ուկրաինայից անկախանալու համար հանրաքվե եղավ, որի արդյունքում երկու քաղաքները իրենց անկախ ժողովրդական հանրապետություն հռչակեցին:

Կինը դստեր հետ սպանել են նահանգային կառավարության ղեկավարին

Իսպանիայի Լեոն նահանգում ոստիկանությունը երկու կնոջ է ձերբակալել, ովքեր մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մեջ: Նրանք կրակել եւ սպանել են Լեոնի նահանգային կառավարության ղեկավար Իսաբել Կարրասկոյին:  59-ամյա կին-քաղաքական գործչի վրա հարձակումը տեղի է ունեցել օրը ցերեկով, երկուշաբթի, երբ նա տնից գնալիս է եղել աշխատանքի, հայտնել է El Mundo-ն: Նրա վրա կրակել են մի քանի անգամ:  […]

Նախկին վարչապետին դատապարտել են 6 տարվա ազատազրկման

Իսրայելի նախկին վարչապետ Էխուդ Օլմերտին դատարանը դատապարտել է 6 տարվա ազատազրկման կազառակերության համար, տեղեկացնում է Газета.Ru-ն:  Դատարանը նախկին վարչապետին նաեւ կստիպի տուգանք վճարել 290 հազար դոլարի չափով: 

Տղամարդը բարձրահարկ շենքի պատուհանից ցած է նետել 16-ամյա դստերը

Մոսկվայում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել, բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը պատուհանից ցած է նետել 16-ամյա դստերն, ապա փորձել է ինքնասպան լինել: Միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր, 16-ամյա աղջիկը տեղում մահացել է, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, գրում է ИТАР-ТАСС-ը: Թե ինչու է տղամարդը նման բան արել, առայժմ հայտնի չէ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Բժիշկը ծեծել է անօգնական հիվանդին, ով ավելի ուշ մահացել է /վիդեո/

Պերմում ավարտվել է տեղի բժիշկ-անեսթեզիոլոգ Անդրեյ Վոտյակովի գործով դատավարությունը: Վերջինը նախորդ տարվա փետրվարին ծեծի էր ենթարկել սրտանոթային վիրաբուժության բաժնի հիվանդ Նիկոլայ Կուլեշովին, ով ավելի ուշ մահացել էր: Դատարանը բժշկին դատապարտել է ուղղիչ աշխատանքների եւ 100 հազար ռուբլի տուգանքի: Բացի այդ, նրան արգելվել է երկու տարի բժշկական գործունեությամբ զբաղվել, գրում է Pro Perm.ru-ն:  Դատարանը, մեղմ պատիժ […]

Կիպրոսի հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել

Կիպրոսի թուրքաբնակ հատվածում գտնվող հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվական կայքը հայտնում է, որ հայերը պատարագին մասնակցելու համար կղզու հունական հատվածից անցել են մայրաքաղաք Նիկոսիայի թուրքաբնակ հատված, գրում է Ermenihaber.am-ը: Արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանի կողմից մատուցված պատարագին մասնակցել է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լիզա Բաթենհեյմը, դեսպաններ, իմամ Շևքեթ Ալեմդարը: […]

Ուկրաինայի այս հատվածների անկախացումը ձեռնտու չէ Մոսկվային. քաղաքագետ

Միջազգային հանրությունը չի ճանաչի Դոնեցկի եւ Լուգանսկի հանրաքվեի արդյունքները: այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արամ Մանուկյանը:  Նա նշել է նաեւ, որ այս հանրաքվեով տեղի բնակիչները անուղղակիորեն անվստահություն էին հայտնում տեղի իշխանությունների նկատմամբ: Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ Ուկրաինայի այս հատվածների  անկախացումը ձեռնտու չէ Մոսկվային:  “Ուկրաինան առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի համար, […]

Երեխաների բռնաբարության մեջ մեղադրվող պատգամավորը մահացել է սրտի կանգից

Բրյանսկից պատգամավոր Նիկոֆոր Ժուկովը, ով մեղադրվում էր երեխաների բռնաբարության մեջ, մահացել է սրտի կաթվածից, տեղեկացնում է Газета.Ru-ն: Մեղադրյալը մահացել է քրեակատարողական հիվանդանոցում: Քննության տվյալներով, 2007-ի հուլիսից մինչ 2013-ի նոյեմբեր 62-ամյա պատգամավորը բռնաբարել է մոտ 30 դպրոցական աղջիկների, ովքեր 11 տարեկան են եղել:

Ուկրաինական սարսափը շարունակվում է. զորքը կրակել է ամբոխի ուղղությամբ, կան զոհեր /ֆոտո, վիդեո 18+/

Նախօրեին հանրաքվեի օրը ուկրաինական Կրասնոարմեյսկում զինված անձինք կրակ են բացել ցույց անող ամբոխի ուղղությամբ: Արդյունքում 2 հոգի զոհվել է, կան վիրավորներ: “Կրասնոարմեյսկում “Դնեպր” ջոկատը կրակել է մարդկանց վրա, երկու հոգի է մահացել”,- Թվիթերի իր էջում գրել է “Դոժդ”-ի լրագրող Թիմուր Օլեւսկին: Նա նշել է, որ սպանվածներից մեկի ուղիղ գլխին են կրակել, քանի որ նա հրել […]

Հանրաքվե Դոնեցկում եւ Լուգանսկում. միջազգային հանրությունը չի ցանկանում ճանաչել արդյունքները

Նախօրեին Ուկրաինայի հարավ-արեւելքում հանրաքվե է տեղի ունեցե, որի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Դոնեցկում եւ Լուգանսկում ցանկանում են անկախանալ Ուկրաինայից: Դոնեցկում տեղի ԿԸՀ ներկայացուցիչը նշել է, որ ընտրողների 89.7 տոկոսը կողմ են քվեարկել անկախացմանը:   Լուգանսկում քվեարկողների 81 տոկոսն է կողմ քվեարկել: Հարկ է նշել, սակայն, որ սրանք նախնական տվյալներն են, գրում է ИТАР-ТАСС-ը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի