25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Աբխազիայում ընդդիմությունը գրավել է նախագահի ադմինիստրացիան. պահանջում են հրաժարական/վիդեո/

Աբխազիայում երկրի ընդդիմադիր ուժերն իրենց հսկողության տակ են վերցրել նախագահի ադմինիստրացիայի և պետական հեռուստաընկերության շենքերը: Հաղորդվում էր, որ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը համաձայնել է կառավարության, գլխավոր դատախազի և երկու շրջանների ղեկավարների հրաժարականին: Սակայն, Աբխազիայի Ազգային անվտանգության ղեկավարը հայտնել է, որ ընդդիմությունը պահանջում է ավելին. նախագահի հրաժարականը:

Ռուսաստանը Սիրիային միլիոնավոր եվրոներ կնվիրի

Այս տարի Ռուսաստանը Սիրիային կհատկացնի 240 մլն եվրո սոցիալական խնդիրները լուծելու համար: Коммерсант-ը հայտնում է, որ նշված գումարից 46 մլն-ն անհատույց է: Բանն այն է, որ ամիսներ առաջ Սիրիայի կառավարությունը գումարը անհատույց տրամադրելու խնդրանքով դիմել էր Ռուսաստանին, որն էլ բավարարվել է: Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011 թ.-ի գարնանից:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. ”Հարգելի´ Պյոտր Ալեքսեի, Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։ Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ […]

Դոնեցկում սպանվել է 40 մարդ. պաշտոնական/վիդեո/

Դոնեցկում ուկրաինացի ուժայինների և զինյալների միջև բախումների ընթացքում զոհվել է 40 մարդ, այդ թվում 2 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն: Նա չի մանրամասնել, թե որ կողմից են արձանագրվել զոհերը: ”Հիվանդանոցում են գտնվում 31 տուժածներ, որոնցից 4-ը խաղաղ բնակչներ են”,-հայտնել է Լուկյանչենկոն: Հիշեցնենք, որ ուկրաինացի ուժայինները հարձակում են գործել Դոնեցկի օդանավակայանի […]

Ուկրաինայի նոր նախագահ է ընտրվել միլիարդատեր օլիգարխը

Ուկրաինայի նոր նախագահ է ընտրվել Ռադայի պատգամավոր, օլիգարխ Պյոտր Պորոշենկոն: Երկրի ԿԸՀ ղեկավար Միխայիլ Օխենդովսկին հայտարարել է, որ ընտրություններում երկրորդ փուլի անհրաժեշտություն չի լինի, քանի որ արդեն իսկ ընտրվել է երկրի նոր նախագահ: Քվեարթերթիկների 94.12%-ը մշակելու արդյունքում Պորոշենկոն հավաքել է 54.46% ձայն: Նշենք, որ մինչ իշխանափոխությունը հայտնի գործարարը ցանկացած միջոցով օժանդակում էր Մայդանի ցուցարարներին: Պորոշենկոն […]

Առևանգված 200 աշակերտուհիների գտնվելու վայրը հայտնի է

Նիգերիայի պաշտպանության շտաբի ղեկավար Ալեքս Բադեխը հայտարարել է, որ այս տարվա ապրիլին առևանգված ավելի քան 200 աղջիկ դպրոցականների գտնվելու վայրը հայտնի է: Զինվորականը հայտնել է, որ աղջիկների ազատման համար ուժ չի գործադրվի: Նիգերիայում գործում է ”Բոկո Խարամ” իսլամիստական խմբավորումը, որը կանգնած է երկրում իրականցվող մի շարք ահաբեկչությունների հետևում: Նրանք դեմ են հանդես գալիս կրթական համակարգում […]

Դոնեցկում կրակահերթի տակ է ընկել բեռնատար. սպանվել է 35 մարդ/վիդեո/

Ուկրաինական Դոնեցկում կրակահերթի տակ է ընկել վիրավոր զինյալներին տեղափոխող ”Կամազը”: Զոհվել են բեռնատարում գտնվող բոլոր 35 զինյալները: Դոնեցկի ինքնապաշտպանության շտաբից հայտնել են, որ վիրավոր զինյալներին օդանավակայանից տեղափոխելիս են եղել հիվանդանոց, երբ կատարվել է հարձակումը: Հաղորդվում է, որ նախ դիպուկահարի միջոցով սպանվել է բեռնատարի վարորդը, որից հետո կրակահերթ է բացվել բեռնատարում գտնվողների ուղղությամբ: Նշենք, որ զոհեր […]

Աֆղանստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անակնկալ այց է կատարել Աֆղանստան: Այդ այցն ավելի է սրել հարաբերությունները ԱՄՆ ղեկավարության և Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի միջև: Վերջինս չի ցանկացել հանդիպել Օբամայի հետ: Նշվում է, որ Օբաման այցելել է Բահրամում գտնվող ամերիկյան ռազմաբազա, որտեղ նախատեսում էր հանդիպել Աֆղանստանի նախագահին: Իր հերթին, Կարզայը Օբամայի հրավերն ընդունել է որպես վիրավորանք: Նա […]

Հալեպում ևս մեկ հայ է զոհվել

Հալեպ քաղաքի ”Համիտիե” շրջանում արկի պայթյունի հետևանքով զոհվել է 1928թ.-ին ծնված Ավետիս Քեբաբճյանը։ Այս մասին հայտնում է Հալեպի ”Գանձասար” շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: Հաղորդվում է, որ նրա  հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 11։00-ին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Ուկրաինական ”բեսպրեդել”. Դոնեցկում կան զոհեր, երեխա վիրավորվել է/վիդեո,ֆոտո/

Երեկ Դոնեցկի կայարանում ուկրաինացի ուժայինների և անջատողականների միջև բախումների ընթացքում զոհվել է մեկ մարդ, երկուսը վիրավոր են: Առողջապահության Դոնեցկի շրջանային բաժանմունքից հայտնում են, որ սպանվածը տղամարդ է, իսկ վիրավորներից մեկը` երեխա: Հայտնի է, որ անհայտ անձինք մոտեցել են կայարանին և կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Интерфакс-ը հայտնում է, որ այս գիշեր շարունակվել են բախումները Դոնեցկի կայարանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված