12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Առևանգված 200 աշակերտուհիների գտնվելու վայրը հայտնի է

Նիգերիայի պաշտպանության շտաբի ղեկավար Ալեքս Բադեխը հայտարարել է, որ այս տարվա ապրիլին առևանգված ավելի քան 200 աղջիկ դպրոցականների գտնվելու վայրը հայտնի է:

Զինվորականը հայտնել է, որ աղջիկների ազատման համար ուժ չի գործադրվի: Նիգերիայում գործում է ”Բոկո Խարամ” իսլամիստական խմբավորումը, որը կանգնած է երկրում իրականցվող մի շարք ահաբեկչությունների հետևում: Նրանք դեմ են հանդես գալիս կրթական համակարգում եվրոպական մոդելի կիրառմանը և փորձում են ամեն կերպ ներմուծել շարիաթը:

Խմբավորման ղեկավարը 270 դպրոցականներին առևանգելուց հետո առաջարկել է նրանց փոխանակել ձերբակալված իսլամիստների հետ, սակայն կառավարությունը հրաժարվել է գնալ այդ քայլին: Նիգերիան օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ