18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռուս դիպուկահարը ուկրաինացի զինվորի սպանության դիմաց պետք է ստանար 1000 դոլար/վիդեո/

Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է Ռուսաստանի 39-ամյա քաղաքացու, ով հանդիսանում է դիպուկահար և մասնակցություն է ունեցել Չեչնիայի հանրապետության տարածքում ընթացած ռազմական գործողություններին: Այս մասին հաղորդում է ուկրաինական Сегодня-ն:

Նրան ձերբակալել են ռուս-ուկրաինական սահմանն անցնելիս: Հարցաքննության ընթացքում դիպուկահարը հայտնել է, որ ուղարկվել է Ուկրաինայի հարավարևելյան շրջաններ ապօրինի խմբավորումներում ընդգրկվելու համար:

Իր ”աշխատանքի” համար նա պետք է ստանար պարգևատրություն. 1 ուկրաինացի զինծառայողի համար պետք է ստանար 100 դոլար, սպայի սպանության դիմաց` 1000 դոլար, իսկ վերադառնալուց հետո ևս 2000 եվրո: Նրան սպառնում է 10-15 տարվա ազատազրկում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ