26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Քեսաբը վերակենդանանում է

Ըստ Սիրիական պետական հեռուստատեսության,  բանակի ականազերծման մասնագետների խումբը արդեն սկսել է Քեսաբի և շրջակա բնակավայրերի, ահաբեկիչների կողմից դրված, ականների և այլ պայթուցիկ սարքերի չեզոքացման աշխատանքը: Այս մասին գրում է Asbarez.com կայքը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին սիրիական բանակը ամբողջությամբ ազատագրել էր Քեսաբ քաղաքը և Թուրքիայի հետ սահմանը նրանց հսկողության տակ է:

Զինյալ խմբավորումները նահանջել են Քեսաբից, սակայն թուրքական ուժերը փակել են դեպի Թուրքիա նրանց ճանապարհը: Ստիպված զինյալները շարժվել են արևելքի ուղղությամբ` դեպի Իտլիպի գյուղական շրջաններ:

Սիրիական բանակի հրամանատարությունը հրապարակեց հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում էր. ”Քեսաբ քաղաքի ապահովությունն ու անվտանգությունը վերականգնված է”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ