18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպանել են 25-ամյա չեմպիոնին

Անհայտ անձինք Պրոկոպյեւսկում սպանել են ռուսաստանցի բռնցքամարտիկի` գրում է РИА новости-ն:

Որոշ լրատվամիջոցների տվյալով՝ սպանվածը Մաքսիմ Լիմոնովն է, ով 2011-ին Ռուսաստանի միջինքաշային բռնցքամարտի չեմպիոն էր դարձել:  “Նախնական տվյալով՝ տուժածը նախկինում զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով, դատված է եղել’’:

25-ամյա մարզիկի մարմինը մեքենայում հայտնաբերվել է գիշերվա ժ. 2-ի սահմաններում՝ քաղաքի բնակելի շենքերից մեկի մոտ: Ըստ քննիչների՝ տղամարդն ընկերուհու հետ մոտեցել է իր տանը, եւ երբ բացել է մեքենայի դուռը, կրակոցներ են հնչել: Մարզիկը տեղում մահացել է, աղջիկը չի տուժել եւ իսկույն շտապօգնություն է կանչել:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ