25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սիրիայում կայացան նախագահական ընտրություններ. կվերընտրվի Բաշար Ասադը

Երեկ ուշ երեկոյան Սիրիայում փակվել են ընտրատեղամասերը: Երկրում նախագահական ընտրությունները ճանաչվել են կայացած: Շատ բնակավայրերում տեղամասրը փակվել են 5 ժամ ուշ, քանի որ ընտրողները չէին հասցնում կատարել իրենց քվեարկությունը:

Քաղաքագետների գնահատմամբ,, 48-ամյա Բաշար Ասադը վստահ հաղթանակ կտոնի առաջին իսկ տուրում և կվերընտրվի նախագահի պաշտոնում: Նրա մրցակիցները չունեն մեծ հեղինակություն բնակչության շրջանում:

Ասադը զբաղեցնում է Սիրիայի նախագահի պաշտոնը 2000 թ.-ի հուլիսի 17-ից: Նա պաշտոնը ստանձնել է իր հոր` Խաֆեզ Ասադի մահից հետո, ով երկրի նախագահն էր 1971-2000 թվականներին:

2011 թ.-ի մարտից Սիրիայում ընթանում է քաղաքացիական պատերազմ, որին զոհ է գնացել 200 հազար մարդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ