09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ն անհանգստացած է

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին` լրագրողների խնդրանքով մեկնաբանելէ  Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: “Մենք անհանգսացած ենք այդ տարածաշրջանում զինադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ, ասել է ամերիկացի դիվանագետը: Միացյալ Նահանգները նախկինի նման կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին արդեն ավելի քան 25 տարի շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորմանը”,-ասել է նա:

Մալայզիական Airbus ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 2 խոշոր օբյեկտ

Մալայզիական Airbus ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 2 խոշոր օբյեկտ, այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի որոնողա-փրկարարական ազգային գործակալության ղեկավար Հենրի Սուլիստյոն: Գտնված  օբյեկտների երկարությունը մոտ 30մ է: Այժմ  մասնագետները փորձում են ստորջրյա սարքերի միջոցով ստանալ դրանց լուսանկարները: Այս պահին հայտնի է, որ որոնողա-փրկարարական աշխատանքներում ներգրավված է 65 նավ, 14 ինքնաթիռ ու 19 ուղղաթիռ: Նշենք, որ մալայզիական  Airbus […]

ԵՏՄ-ն պաշտոնական կայք ունի

Հունվարի 1-ից գործարկվել է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքը՝www.eaeunion.org հասցեով: Կայքը հասանելի է միության բոլոր անդամ-երկրների ազգային լեզուներով՝ հայերեն, բելառուսերեն, ղազախերեն եւ ռուսերեն: Առկա է նաեւ կայքի անգլիալեզու տարբերակը: Ռեսուրսում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ Միության վերաբերյալ, մասնավորապես, ԵՏՄ ընդհանուր տնտեսական ցուցիչները, անդամ-երկրների օգտակար հանածոների մասին տեղեկություններ, նաեւ ինֆորմացիա Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի վերաբերյալ:

Գտել են ինդոնեզական օդանավի 16 ուղեւորների մարմինները

 Ըստ ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ-ի, ԱՄՆ-ի եւ Մալայզիայի փրկարարները հայտնաբերել են AirAsia Indonesia ավիաընկերության պատկանող կործանված օդանավի եւս յոթ ուղեւորների մարմինները: Այսպիսով՝ մինչեւ այս պահը գտնված մարմինների թիվն առայժմ 16 է, որոնցից 9-ի ինքնությունը պարզվել է: Շարունակվում է ինքնաթիռի հիմնական մասի եւ մյուս մահացածների մարմինների որոնումը, որը կենտրոնացված է 1,575 հազար քառակուսի մղոն տարածքում: Որոնողական աշխատանքներին ներգրավված է […]

Սերբիան ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը

Ըստ  ՏԱՍՍ գործակալության, Սերբիան 2015թ.հունվարի 1-ից պաշտոնապես ընդունել է ԵԱՀԿ-ի նախագահությունը, որը նրան է փոխանցվել Շվեյցարիայից, կազմակերպության նախագահի պարտականությունները փոխանցվել են Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերից Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվից Դաչիչին: Ինչպես հայտնել է Դաչիչը, նոր տարում կազմակերպության առաջին միջոցառումը կլինի հունվարի 15-ին նախատեսված ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստը: Իսկ այս կազմակերպության Նախարարների խորհրդի ամենամյա նիստը տեղի […]

Մի քանի անգամ վրաերթի է ենթարկել կնոջը /վիդեո/

Յակուտիայում մի կին մի քանի անգամ հատուկ վրաերթի է ենթարկել մեկ այլ կնոջ, քանի որ, վերջինը, ընկնելիս պատահաբար քերծել է մեքենայի դուռը: Ընկնելու հետեւանքով կինը կորցրել է գիտակցությունը, իսկ մեքենայի կին վարորդը, ուշադրություն չդարձնելով դրան, մի քանի անգամ մեքենայով անցել է կնոջ վրայով: Կինը տեղափոխվել է հիվանդանոց, նա ողջ է, բայց բազմաթիվ վնասվածքներ է ստացել: […]

Զոհերի թիվն ավելանում է /վիդեո/

Հունաստանի ափերին Norman Atlantic լաստանավի հրդեհման արդյունքում զոհերի թիվը հասել է 10-ի: Լաստանավում գտնվող բոլորին հաջողվել է էվակուացնել: Իտալիայի տրանսպորտի նախարար Մաուրիցիո Լուպին նշել է, որ զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ, քանի որ հայտնի է դարձել, որ նավի վրա նաեւ անօրինական, չգրանցված ուղեւորներ էլ են եղել: Նավի վրա, նախնական տեղեկություններով, մոտ 500 մարդ է եղել: […]

Գերմանիայում պատրաստվում են հայոց ցեղասպանության 100 ամյակին

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ առավել ակտիվացել են սփյուռքում գործող հայկական կառույցները: Դրանցից շարքին է դասվում ՛՛Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860՛՛ գիտամշակությային կազմակերպությունը, որը Գերմանիայում մեծ գործունեություն է ծավալում հայոց ցեղասպանության  ճանաչման և դատապարտման հարցում: Ճիշտ է Բունդեստագը ընդունել է դատապարտող բանաձև, սակայն այնտեղ չի օգտագործվում ցեղասպանություն բառը: «ՑԵղասպանության Հարյուրամյակին ընդառաջ Գերմանիայի Բոխում համալսարանական քաղաքի եւ հարեւան […]

Հրդեհ լաստանավում. կա զոհ /ֆոտո, վիդեո/

Ադրիատիկ ծովում` Հունաստանի Կերկիրա կղզու մոտակայքում հրդեհ է բռնկվել  Norman Atlantic լաստանավում, որում 411 ուղևոր և 55 հոգի անձնակազմի անդամ է եղել: Իտալական դրոշի ներքո նավարկող լաստանավից ուղեւորներին տարհանելու համար երեք ուղղաթիռ եւ 7 զբոսանավ է ուղարկվել: Հայտնի է, որ պատահարի արդյունքում մի հոգի է մահացել, որ խուճապի մեջ` նետվել է ծովը, որպեսզի լողա մինչեւ […]

Դպրոցականը ամանորյա հանդեսին Պուտինի կերպարով է եկել /վիդեո/

Բլագովեշչենսկում դպրոցականին ծնողները ամանորյա հանդեսին բերել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարով: Պուտինի դիմակով դպրոցականը մասնակցել է հանդեսին, իսկ հանդեսի տեսանյութը հայտնվել է համացանցում եւ մեծաքանակ դիտումներ ունեցել: Երեխայի մայրը նշել է, որ Վլադիմիր Պուտինի դիմակը իրենք պատվիրել էն Լոնդոնից` համացանցի միջոցով, իսկ հագուստն ինքն է կարել` հարմարացնելով դիմակին: Փոքրիկ Պլատոնն էլ ասել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի