03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Գտել են ինդոնեզական օդանավի 16 ուղեւորների մարմինները

 Ըստ ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ-ի, ԱՄՆ-ի եւ Մալայզիայի փրկարարները հայտնաբերել են AirAsia Indonesia ավիաընկերության պատկանող կործանված օդանավի եւս յոթ ուղեւորների մարմինները: Այսպիսով՝ մինչեւ այս պահը գտնված մարմինների թիվն առայժմ 16 է, որոնցից 9-ի ինքնությունը պարզվել է:

Շարունակվում է ինքնաթիռի հիմնական մասի եւ մյուս մահացածների մարմինների որոնումը, որը կենտրոնացված է 1,575 հազար քառակուսի մղոն տարածքում:

Որոնողական աշխատանքներին ներգրավված է 29 նավ եւ 17 ինքնաթիռ:

Առայժմ անհայտ է օդանավի սեւ արկղերի ընկած վայրը:  

Հիշեցնենք, որ AirAsia ավիաընկերության օդանավը աղետի էր ենթարկվել եւ ծովն ընկել դեկտեմբերի 28-ին: Ինդոնեզիայից Սինգապուր թռչող օդանավում 162 մարդ կար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ