15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հարձակում շաբաթաթերթի վրա. բազմաթիվ լրագրողներ են զոհվել /ֆոտո, վիդեո 18+/

Նախօրեին երկու անհայտ անձ, զինված “Կալաշնիկով հրացաններով”, հարձակվել են ֆրանսիական “Շարլի Էբդո” երգիծական պարբերականի խմբագրության վրա, հայտնում է Lenta.ru-ն: Հարձակման արդյունքում, նախնական տվյալներով, 12 հոգի է մահացել, որոնցից մեկը շաբաթաթերթի խմբագիր Ստեֆան Շաբղոնիեն է, 9` լրագրողները եւ երկուսը` ոստիկան: Վիրավորվել է տասը հոգի, որոնցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Դիմակավորներից մեկը կրակելու պահին գոռացել է. “Մենք վրեժխնդիր ենք լինելու Մուհամեդ մարգարեի համար”: Այս մասին պատմել է ականատեսներից մեկը:

Շաբաթաթերթը վերջերս հրապարակել էր Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետության  ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարը, ինչ էլ դարձել է հարձակման պատճառ:

Ականատեսներից մեկը տեղի ունեցածը նկարահանել է, տեսանյութում երեւում է, թե ինչպես են ահաբեկիչները սպանում ոստիկանին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան շոկի մեջ է.

“Անկասկած՝ սա ահաբեկչական ակտ է”,- ասել է Օլանդը:

Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել է խմբագրության վրա իրականացված ահաբեկչության համար կասկածվող երկու եղբայրների` Սաիդ և Շերիֆ Քաշիների լուսանկարը` տեղեկություններ ստանալու համար:





KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ