10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթը ստորագրվել է. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը րոպեներ առաջ հայտարարել է, որ այսօր ստորագրվել է Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, հայտնում է РИА Новости-ն: “Հենց նոր ստորագրվեց Ղրղզստանի անդամակցության համաձայնագիրը: Վստահ ենք, որ Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցությունը Եվրասիական միությանը բխում է այդ երկրների շահերից, նրանց համար տնտեսական նոր հորիզոններ է բացում”,- ասել է Պուտինը:

Նախագահը կրկին խայտառակ է եղել /ֆոտո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամուլի ասուլիսի ժամանակ շփոթել է “Հարցազրույց” ֆիլմում գլխավոր դերակատար Ջեյմս Ֆրանկոյի անունը` նրան անվանելով ամերիկյան ֆուտբոլի աստղ Ջո Ֆլակոյի անունով: Սպորտսմենն անմիջապես արձագանքել է այս միջադեպին: Նա ասել է, որ շատ հպարտ է, որ նախագահը իր անունն է տվել եւ այժմ պատրաստ է ամեն օր լսել “նախագահ Օբակկայի բոլոր ասուլիսները”: Ամերիկյան […]

ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի Հայաստանում

ՀԱՊԿ անդամ երկրների նստաշրջանի ընթացքում ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինը ասել է, որ ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի Հայաստանում, գրում է ТАСС գործակալությունը: “Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ ստեղծվում է ՀԱՊԿ հումանիտար կենտրոնների ցանց, որոնցից առաջինը հաջորդ տարի կբացվի Հայաստանում, ավելի ուշ նմանատիպ կենտրոն կսկսի գործել Ղրղզստանում”,- ասել է Պուտինը:

15 անհայտ փաստ Դիսնեյլենդի մասին /ֆոտո/

Դիսնեյլենդը պարունակում է բազմաթիվ գաղտնիքներ և իրենից ներկայացնում է ամբողջապես երջանիկ մի վայր, գրում է interpress.am-ը` huffingtonpost.com-ին հղումով: Ավելի վաղ այս շաբաթ BuzzFeed-ը հրապարակել է մի տեսանյութ, ուր ներկայացված են 13 փաստեր, որոնք հայտնի չեն Դիսնեյլենդի մասին: Նրանցից ոմանք զարմանալի են, օրինակ, կարող եք հայտնաբերել դիակներ Haunted առանձնատան շրջանակում: Իսկ ոմանք հայտնի են, օրինակ ալկոհոլը, […]

Այո, ճիշտ է. Խոդորկովսկին պատասխանել է Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ավանդական ասուլիսի ժամանակ անդրադարձել էր “ՅՈՒԿՕՍ” նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու համաներմանը` նշելով, որ չի փոշմանել արածի համար: Խոդորկովսկին անդրադարձել է Պուտինի խոսքերին: “Թվիթերի” իր էջում նա գրել է. “Այո, թողեց, որ մորս հրաժեշտ տամ, դա ճիշտ է: Ընտանիքիս ձեռք չտվեց, ճիշտ է: Դրա համար էլ նա իմ քաղաքական […]

Մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդի նիստը

Մոսկվայում քիչ առաջ մեկնարկել է ՀԱՊԿ /Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպություն/ խորհրդի նիստը, հայտնում է РИА Новости-ն: Նիստի մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահներին: Նիստի շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրել: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել է, որ նեղ ֆորմատով նիստ կլինի, որին […]

8 երեխաների սպանության մեջ մեղադրվում է նրանց հարազատ մայրը

Ավստրալիայում ձերբակալել են Մերսեին Ուարրիա անունով կնոջը, ով մեղադրվում է 8 իր երեխաների սպանության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մանոր քաղաքի տներից մեկում 8 երեխայի դի է հայտնաբերվել` դանակահարության հետքերով: Հաղորդվում էր նաեւ, որ հոսպիտալացվել է նաեւ երեխաների մայրը` սրտի շրջանում ստացած վնասվածքով: Նշվում էր, որ նա 34 տարեկան է, սակայն այժմ […]

“Ալլահ Ակբար” գոռալով մեքենան քշել է բազմության վրա /ֆոտո/

Ֆրանսիայի Դիժոնե քաղաքում մի տղամարդ, “Ալլահ ակբար” բացականչելով, մեքենան քշել է ուղիղ մարդկանց բազմության վրա, ինչի արդյունքում 11 հոգի տարբեր վնասվածքներ է ստացել:Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է РИА “Новости”-ն: Հանցագործին հաջողվել է փախչել, սակայն ոստիկանությունն արագ հայտնաբերել է նրան: Կասկածներ կան, որ վերջինը հոգեկան հիվանդ է: Այժմ պետք է դատաբժշկական փորձաքննություն իրականացվի:

Պակիստանում ռուսաստանցու են գլխատել /ֆոտո/

Պակիստանի բանտում մահապատժի են ենթարկել 4 հոգու, ովքեր մեղադրվում էին Փերվեզ Մուշարաֆի դեմ մահափորձ կատարելու մեջ: Գլխատվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, հայտնում է LifeNews-ը: Ռուս դիվանագետները խնդրել էին հետաձգել ռուսաստանցու գլխատումը, սակայն, նրանց խնդրանքն ի կատար չի ածվել: Նշենք, որ մահապատժի ենթարկված 4 անձինք 2003-ին մեղադրվեցին Պակիստանի նախագահի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ եւ մահապատժի դատապարտվեցին:

Ղրղզստանը հրաժարվում է անդամակցել ԵՏՄ-ին

Ռուսաստանում տիրող ներկայիս իրավիճակն ու տնտեսական ճգնաժամը ստիպել են նրա գործընկեր պետություններին վերանայել իրենց դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Մասնավորապես Ղրղզստանն այլեւ չի ցանկանում դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, հայտնում է Цензор.НЕТ-ը: Երկրի նախարարների խորհուրդը որոշել է հետաձգել Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու հարցի քննարկումը: Հարկ է նշել, սակայն, որ ավելի վաղ, մասնավորապես` հոկտեմբերի 10-ին, երկրի նախագահ ալմազբեկ Ատամբաեւը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի