26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ոստիկանը դեռահասի է սպանել /վիդեո/

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանը կրկին սևամորթ դեռահասի է սպանել: Դեպքը տեղի է ունեցել գազալցակայանում՝ ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա այն վայրից, որտեղ տեղի էր ունեցել զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձած Մայքլ Բրաունի սպանությունը: 18-ամյա Անտոնիո Մարտինը սպանվել է գիշերը ժամը 1-ի սահմաններում:  Սենթ Լուիսի շրջանի ոստիկանությունը պնդում է, որ Մարտինը զենք է հանել և […]

Հզոր տորնադո ԱՄՆ-ում. կան զոհեր /վիդեո/

ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգում հզոր տորնադոյի արդյունքում 4 հոգի է մահացել, կան բազմաթիվ վիրավորներ: Նահանգը նաեւ հսկայական նյութական վնասներ է կրել : Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Վիրավորների վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան: Ինչպես հաղորդում եմ ԶԼՄ-ները, զոհերի թիվը կարող է ավելանալ:

Հակաիսլամական ցույցեր Գերմանիայում /վիդեո/

Գերմանիայի Դրեզդենում եւ մի շարք այլ քաղաքներում հակաիսլամական ցույցեր են անցկացվել, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։  Բողոքի գործողությունը կազմակերպել է «PEGIDA»-ն՝ «Եվրոպացի հայրենասերներն Արևմուտքի իսլամականացման դեմ» կազմակերպությունը։ Միաժամանակ, ցուցարարները հերքում են, որ հանդիսանում են ծայրահեղական կամ աջ ռադիկալ կուսակցության ներկայացուցիչներ։ Նրանք ընդգծել են, որ հանդես են գալիս որպես Եվրոպայում քրիստոնեական արժեքների պաշտպաններ։ 

Այս գիշեր դուք նման եք Քրիստոսին. Հռոմի պապը Սուրբ Ծննդյան նախօրեին պատարագ է մատուցել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Սուրբ Ծննդի նախօրեին մեծ պատարագ է մատուցել: Դիմելով մարդկանց` նա ասել է` “Այս գիշեր դուք նման եք Քրիստոսին: Օրհնում եմ ձեզ, Շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան կապակցությամբ”, գրում է bbc.co.uk-ը: Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոսը հավատացյալների ու բարձրաստիճան հոգևորականների առաջ անդրադարձել է քրիստոնյա փախստականներին առնչվող հարցերին: Հռոմի […]

Ղազախստանը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել է “ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացնելու մասին” օրենքը, տեղեկացնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ և ստանձնում է պարտավորություններ, որոնք նախատեսված են այս տարվա մայիսի 29-ին կնքված ԵՏՄ մասին պայմանագրով, Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի պայմանագրա-իրավական բազայով:

Թոռնուհին ծեծել է տատիկին` Ֆեյսբուքում իր ընկերության հայտը չընդունելու համար

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ մի կնոջ, ով մեղադրվում է իր տատիկին ծեծի ենթարկելու մեջ: Կինը ծեծել է 72-ամյա տատիկին այն բանից հետո, երբ վերջինը չի ցանկացել ընդունել ընկերանալու նրա հայտը Ֆեյսբուք սոցիալական կայքում, քանի որ, ըստ նրա, թոռնուհին Ֆեյսբուքում «քրեական էջ» ունի: Այժմ 27-ամյա Ռեյչելը ձերբակալված է:

Sanctionklaus. ռուսները ծաղրում են պատժամիջոցները /ֆոտո/

Ամերիկացի ակտիվիստ Դենիել Շոուն, խոսելով ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից, ասել է, որ դա մեծամտության արդյունք է: Նա ասել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիառում, որպեսզի մեկուսացնի բոլոր այն երկրներին, որոնք “համարձակվում են” խոսել ընդդեմ ԱՄՆ-ի: Մինչդեռ պատժամիջոցները վերջին շրջանում իրենց մաշկի վրա զգացած ռուսները ծաղրում են դրանք: Մասնավորապես, РИА Новости-ն ամերիկյան պատժամիջոցները խորհրդանշող ծաղրանկար է հրապարակել: […]

Ուժայինները ավելի քան 56 հոգու են սպանել

Հնդկաստանի Ասսամ նահանգում ուժայինների հարձակման արդյունքում ավելի քան 56 հոգի է մահացել, 80 հոգի վիրավոր է, հայտնում է РИА “Новости”-ն: Ուժայինները հարձակվել են 5 համայքների վրա ու կոտորել խաղաղ բնակիչներին: Ոստիկանությունը կարծում է, որ գրոհայինները նման արարքով վրեժ են լուծել անջատողականներից, ովքեր հիմնականում հենց այս նահանգում են գործում: Ուժայինները պայքարում են Հնդկաստանի ղեկավարության դեմ եւ […]

Դոլարի գինը նվազում է. ֆինանսիստները չեն շտապում շունչ քաշել

Վերջին մի քանի օրերին փոխարժեքի հետ կապված խուճապը քիչ-քիչ մարում է, բանկերը վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին: Օրինակ, ռուսական մասնավոր բանկերը կրկին իջեցրել են տոկոսադրույքները, վերսկսել են վարկերի տրամադրումը, որ դադարեցրել էին վերջին օրերին: Սակայն մասնագետները այնքան էլ չեն շտապում թեթեւացած շունչ քաշել: Կանխատեսումներ կան, որ դոլարը տոներից հետո կրկին թանկանանալու է, վերջին օրերին նկատվող […]

Նախկին նախագահը հոսպիտալացվել է

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է, տեղեկացնում է newsru.com-ը։ 90-ամյա նախկին նախագահին հիվանդանոց են տեղափոխել շնչարգելության նոպայից հետո: “ԱՄՆ նախկին նախագահը կմնա հիվանդանոցում հետազոտության և կանխարգելիչ միջոցառումների համար”,- ասել է Բուշի պաշտոնական ներկայացուցիչը: Ջորջ Բուշ ավագը նախագահել է 1989-1993 թթ.: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի