17 Հունվարի, Saturday, 2026
KFC

8 երեխաների սպանության մեջ մեղադրվում է նրանց հարազատ մայրը

Ավստրալիայում ձերբակալել են Մերսեին Ուարրիա անունով կնոջը, ով մեղադրվում է 8 իր երեխաների սպանության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մանոր քաղաքի տներից մեկում 8 երեխայի դի է հայտնաբերվել` դանակահարության հետքերով:

Հաղորդվում էր նաեւ, որ հոսպիտալացվել է նաեւ երեխաների մայրը` սրտի շրջանում ստացած վնասվածքով: Նշվում էր, որ նա 34 տարեկան է, սակայն այժմ պարզվել է, որ կինն իրականում 37 տարեկան է, հայտնում է news.com-ը:

Երեխաները 1.5 տարեկանից 15 տարեկան էին: Թե ինչը կարող էր կնոջը դրդել նման հրեշավոր քայլի, առայժմ հայտնի չէ: Նա նույնպես հիվանդանոցում է, սակայն վիճակը կայուն է:


KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ