16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սպանվել են ահաբեկիչ եղբայրները

Ըստ France Presse-ի, Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրությունում ահաբեկչության իրականացման համար կասկածվող Կուաշի եղբայրները սպանվել են:

Դա տեղի է ունեցել հատուկ գործողության արդյունքում, որը իրականացվել է Փարիզից հյուսիս ընկած Դամարտեն ան Գոել բնակավայրում: Այստեղ Սայիդ եւ Շերիֆ Կուաշիները մեկ մարդու գերի էին վերցրել եւ փակվել տեղի տպագրատանը: Ֆրանսիայի հատուկջոկատայինները հատուկ գործողություն են իրականացրել տեղանքում, ազատել պատանդներին եւ սպանել եղբայրներին: Գրոհի ժամանակ 2 ոստիկան վիրավորվել է:

 Հիշեցնենք, որ եղբայրները հունվարի 7-ին կրակ էին բացել խմբագրությունում գտնվող մարդկանց ուղղությամբ: Ահաբեկիչներին հաջողվել էր մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմել:

Ահաբեկչության զոհ է դարձել 12 մարդ, եւս 11 մարդ վիրավորվել է: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ