Վենետիկի բիենալեի ճարտարապետական ցուցահանդեսում բացվել է Հայաստանի Հանրապետության տաղավարը
Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի շրջանակում՝ ս. թ. մայիսի 26-ին, Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում տեղի է ունեցել «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությունը: Տաղավարը կենտրոնացել է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր հետազոտող խմբեր […]





































