10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Սահակաշվիլին մանկական հեծանիվ կքշի

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին որոշել է թեստավորել մաքսանենգային հեծանիվներից մեկը՝ նախքան դրանք երեխաներին բաժանելը: Նա այս մասին հայտարարել է երեկ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, գրում է lenta.ru-ն:

«Ես պատրաստ եմ պարտքով վերցնել մեկ հեծանիվ, այսօր ու վաղը քշել այն։ Խոսք եմ տալիս, որ այն անվնաս հետ կվերադարձնեմ: Ես ինքս կանցկացնեմ փորձարկում, սակայն մասնագետները նույնպես թող անցկացնեն: Ես այդ հեծանիվը երկու օր կքշեմ»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Նա հայտնել է նաեւ, որ ամռանը հաճախ է աշխատանքի գնում հեծանիվով:

Նշվում է, որ մանկական հեծանիվները մարտի վերջին անօրինական բերվել են Օդեսայի նավահանգիստ և բռնագրավվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ