19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

ԻՊ ահաբեկիչները սպառնում են պայթեցնել Եգիպտական բուրգերը /ֆոտո, վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որում ասել են, որ պատրաստվում են պայթեցնել Եգիպտական բուրգերը, գրում է The Daily Mail-ը։ Տեսանյութում ներկայացնում են, թե ինչպես են պայթեցնելու հանրահայտ բուրգերը։

Արքայազն Ուիլիամի տան մոտ պայթյուն է որոտացել /ֆոտո, վիդեո/

Նախօրեին հզոր պայթյուն է որոտացել Լոնդոնում։ Պայթյունը տեղի է ունեցել արքայազն Ուիլիամի եւ Քեյթ Միդլթոնի տնից մի քանի մետր հեռավորության վրա։ Պայթյունը տեղի է ունեցել կայանված մեքենայում, որը ոստիկանները ոչնչացրել են։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։  

Ուսուցչուհին հղիացել է 13-ամյա աշակերտից

24-ամյա Ալեքսանդրիա Վերան ամերիկյան Տեխաս նահանգից ձերբակալվել է, քանի որ սեռահարաբերություն է ունեցել իր 13-ամյա աշակերտի հետ։ Ավելին, երիտասարդ ուսուցչուհին հղիացել է անչափահաս տղայից։ Այժմ կնոջը 25 տարվա ազատազրկում է սպառնում։ Կինն ասել է, որ սիրահարված է դեռահասին, նրանք հանդիպում են 2015-ի աշունից եւ տղայի ծնողները կողմ են իրենց հարաբերություններին։ Զույգը երբեք չի թաքցրել իր […]

ԻՊ ահաբեկիչները ողջ-ողջ այրել են 19 աղջիկների՝ սեքս-ստրկուհի դառնալ չցանկանալու համար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ողջ-ողջ այրել են 19 քուրդ աղջիկների, քանի որ նրանք հրաժարվել են դառնալ զինյալների սեքս-ստրկուհիները։ Գերուհիներին երկաթե վանդակն են գցել եւ ողջ-ողջ այրել Մոսուլի կենտրոնում։ Վայրագության ականատես են եղել հարյուրավոր մարդիկ, սակայն չեն կարողացել փրկել աղջիկներին։  

Չեխիայի նախկին ԱԳՆ Շվարցենբերգը կողմ է, որ Չեխիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հավաստիացած է, որ Չեխիայի Հանրապետությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Գերմանիան այս քայլով պարզապես փաստեց ճշմարտությունը, եւ ես կարծում եմ, որ դա լիովին ճիշտ էր. կատարվածն, իրոք, ցեղասպություն էր: Չգիտեմ՝ արդյոք Չեխիայի խորհրդարանը կճանաչի ցեղասպանությու նը, թե ոչ, ես պարզապես կարող եմ իմ անունից ասել, որ ես միայն կողմ եմ […]

Ձմեռը վերադառնում է․ Մոսկվայում ջերմաստիճանը կհասնի մինուս 4-ի

Ձմեռը վերադառնում է Ռուսաստանի մայրաքաղաք։ Այստեղ ջերմաստիճանը ռեկորդային անկում է ապրում։ Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինուս 4-ի։ Ակնկալվում է, որ ջերմաստիճանը կսկսի նվազել այս գիշերվանից, մի քանի օրից կրկին կտաքանա՝ հասնելով +7-ի։ Թե երբ Մոսկվայում ամառն իր իրավունքների մեջ կմտնի, հայտնի չէ։  

Մեդալի հակառակ կողմը. Բունդեսթագի բանաձևն «այլ» դիտանկյուններից

2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման բանաձևը, ինչը տարբեր շրջանակներում մեծ ոգևորություն առաջ բերեց: Նախ, սա, անշուշտ, կարևոր զարգացում է, որը կարելի է դարձնել նաև արդյունավետ, կիրառական, իսկ գնդակը հիմա արդեն մեր դաշտում է ու մեզ մոտ, և մենք պետք է բարոյական դաշտից ռացիոնալ, պրագմատիկ, կիրառական հարթություն անցումը կատարենք՝ […]

Ալիեւը Գերմանիայում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով նախօրեին մեկնել է Գերմանիա: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հյատնել էին, որ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցերի հետ միասին Ալիեւը Գերմանիայի ղեկավարության հետ պետք է քննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ներկայում գլխավորում է ԵԱՀԿ նախագահությունը:

Եվրոպան մահակի քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձև: Այլ պարագայում, սա կարելի էր համարել առողջ զարգացում. Գերմանիան, որն անհանգստացած էր իր անցյալով, կարող է յուրահատուկ դեր խաղալ Թուրքիայի՝ պատմության իր մութ էջի  հետ հաշվի նստելու հարցում: Սակայն ներկա պահին, սա կարելի է համարել քաղաքական նպատակներով որոշում, հատկապես Գերմանիա-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի