19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Բունդեսթագի որոշումից հետո թուրքերը լայնածավալ ակցիաներ են սկսել Բեռլինում /վիդեո/

Գերմանիայի Բունդեսթագը նախօրեին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ, ինչը բողոքի լուրջ ալիք է բարձրացրել Թուրքիայի իշխանությունների եւ ընդհանրապես թուրքերի մեջ։ Թուրք քաղաքական գործիչները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը կոշտ արձագանքեցին այս որոշմանն ու հետ կանչեցին Բեռլինում Թուրքիայի դեսպանին։ Բացի այդ, նախօրեին Բեռլինում թուրքերը բողոքի լայնածավալ ակցիաներ են իրականացրել։ Մանրամասները՝ տեսանյութում

Դա այդ երկրի ներքին որոշումն է․ Կրեմլը մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Պեսկովը հայտարարել է, որ այդ որոշումն այդ «երկրի ներքին գործն է»,- հայտնում է Life-ը։

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն։ Նման հայտարարություն է արել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, գրում է РИА Новости-ն։ Նա հայտարարել է, որ այս հարցը ՆԱՏՕ-ին չի վերաբերվում։ «Թուրքիան մեր դաշնակիցն է, Հայաստանը՝ գործընկերը»,- հայտարարել է նա։

Գերմանիան կաջակցի Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությանը․ Մերկել

Գերմանիայի կառավարությունը ցանկանում է նպաստել, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատվի, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների իմաստավորման հարցի շուրջ: Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը։ Նա ասել է, որ իր երկրին ու Թուրքիային շատ բան է կապում, եւ Գերմանիայում թուրքական ծագմամբ միլիոնավոր մարդիկ […]

Թուրքիան Գերմանիայում իր դեսպանին հետ է կանչում

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել հետ կանչել բեռլինում իրենց դեսպանին, գրում է ТАСС-ը։ Նշվում է, որ դեսպան Հուսեին Ավնի Կարսլըօղլուն արդեն Թուրքիայի ճանապարհին է։  

Բունդեսթագի բանաձևի տեքստը՝ հայերեն

Գերմանիայի Բունդեսթագ                   տպագիր փաստաթուղթ՝ 18/[…] 18-րդ ընտրաշրջան                                                           (ամսաթիվ) Քրիստոնյա- դեմոկրատական  և Քրիստոնյա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՍԴԿ) և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների կողմից Դիմում 1915 և 1916թթ.  հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ  իրագործված  ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը Բունդեսթագը ցանկանում է հետևյալ բանաձևն ընդունել. Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 […]

Ովքեր են ռուսների կարծիքով իրենց թշնամի եւ բարեկամ երկրները

Ռուսաստանցիներն իրենց գլխավոր թշնամի-պետությունները համարում են ԱՄՆ-ը, Ուկրաինան եւ Թուրքիան։ Դա է ցույց տվել այլ պետությունների նկատմամբ ՌԴ քաղաքացիների վերաբերմունքի շուրջ «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցումը, գրում է РИА Новости-ն։ Ռուսաստանի ամենամեծ թշնամին, քաղաքացիների մեծ մասի՝ 72 տոկոսի կարծիքով, ԱՄՆ-ն է։ Երկրորդ տեղում է Ուկրաինան՝ 48 տոկոս ձայներով եւ երրորդը Թուրքիան է՝ 29 տոկոսով։ Ռուսաստանցիներն իրենց գլխավոր ընկերներին համարում են Բելառուսը՝ այդպես է կարծում […]

Սարսափելի իրավիճակ Գերմանիայում․ կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Գերմանիայում՝ Բավարիայի շրջանում, սարսափելի ջրհեղեղների արդյունքում առնվազն 3 հոգի է մահացել։ Ջրհեղեղներն այնքան ուժեղ են, որ մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ, փողոցները գետերի են վերածվել։ Այս պահի դրությամբ՝ այլ զոհերի, վիրավորների կամ անհետ կորածների մասին չի հաղորդվում։ Հեղեղների արդյունքում ավելի քան 9 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի