11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Մեծ յոթնյակի երկրները երկարացրել են պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

G7 երկրները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, գրում է РИА Новости-ն։ Նա նշել է, որ պատժամիջոցները կերկարացվեն հունիսին, դրանք այնքան ժամանակ ուժի մեջ կմնան, մինչեւ որ Մինսկի համաձայնություններն ամբողջովին չիրականացվեն։  

Հայրը երեկ ամիս քաղցած է պահել 6 տարեկան որդուն

ՌԴ Սարատովի շրջանում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Ինչպես պարզվել է ոստիկանությունը, 28-ամյա տղամարդը 2015-ի դեկտեմբերից մինչեւ այս տարվա մարտ ամիսը քաղցած է պահել իր 6 տարեկան որդուն՝ նրանց չափազանց քիչ ուտելիք տալով։ Արդյունքում երեխայի օրգանիզմը հյուծվել է, ու նա հայտնվել է կոմայի մեջ։ Այժմ փոքրիկը հիվանդանոցում է, իսկ հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Հարավային Օսիան մյուս տարի կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ

Հարավային Օսիայի Նախագահ Լեոնիդ Տիբիլովը եւ խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը ստորագրել են հանրաքվե անելու մասին որոշում։  Հանրաքվեն կանցկացվի 2017-ին եւ դրա արդյունքներով կորոշվի՝ արդյոք Հարավային Օսիան կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, թե ոչ, գրում է РИА Новости-ն։ Նշվում է, որ հանրաքվեն կանցկացվի երկրում նախագահական ընտրություններից հետո։      

Փոխքաղաքապետը մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեջ

ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքի փոխքաղաքապետ Վադիմ Ֆադեեւը ձերբակալվել է, նա մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեջ։ Ներկայումս ոստիկանները պաշտոնյայի աշխատասենյակում հետախուզում են իրականացնում։ Մանրամասները՝ տեսանյութում

Դպրոցականի մայրն ու քույրը դաժան ծեծի են ենթարկել ուսուցչուհուն՝ նկատողության համար

Դաղստանում աշակերտի բարեկամները դաժան ծեծի են ենթարկել ուսուցչուհուն այն բանի համար, որ նա երեխային նկատողություն է արել ու խփել վզին։ Ոստիկանների տվյալներով՝ ռուսաց լեզվի 44-ամյա ուսուցչուհին տեսել է, որ տղան իրեն լավ չի պահում, չի թողնում դասարանցուն՝ նստել նստարանի մոտ։ Կինը նկատողություն է արել աշակերտին, սակայն նա շատ կոպիտ է պատասխանել։ Դրանից հետո ուսուցչուհին թեթեւ […]

Ճապոնիայում բացվել Է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը

Ճապոնիայում մեկնարկել Է «Մեծ յոթնյակի» ամենամյա գագաթնաժողովը։ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նախագահությամբ ընթացող գագաթնաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հայտնում է РИА Новости-ն։ Ակնկալվում է, որ Ճապոնիա կժամանեն նաեւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի նախագահ […]

Սավչենկոն հրաժարվել է ընդունել Տիմոշենկոյի ծաղիկները /ֆոտո/

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն նախօրեին տեղափոխվեց Ուկրաինա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ներում շնորհեց ու փոխանակում արեց Ուկրաինայում ռուս դատապարտյալների հետ։ Սավչենկոն Ուկրաինա ժամանեց նախագահ Պյոտր Պորոշենկոյի ինքնաթիռով։ Օդանավակայանում Սավչենկոյին դիմավորում էին բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։ Վերջինը Սավչենկոյին ծաղկեփունջ է մեկնել, սակայն Սավչենկոն հրաժարվել է այն ընդունել՝ անհարմար վիճակի մեջ դնելով […]

Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության ապագան հարցականի տակ է

Օբամայի նախագահական երկրորդ  շրջանի  առաջնահերթություն է համարում Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության (TTP) ձևավորումը, քանզի վերջինս գտնում է, որ Միացյալ Նահանգների և ասիական երկրների հետ ներդաշնակ հարաբերությունների պահպանումը զգալիորեն կախված է վերոհիշյալ առևտրային պակտի հաջողությունից։ Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու համար, նախագահը կարևորում է ասիական տարածաշրջանի մյուս երկու գերտերությունների հետ կապերի ամրապնդումը։ Վիետնամի հետ կապերն ամրապնդելու նպատակով, Օբաման հանել […]

Ռուսաստանը Սավչենկոյին հանձնեց Ուկրաինային /վիդեո/

Ռուսաստանը փոխարինել է ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեեւի եւ Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ։ Սավչենկոյին Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի ինքնաթիռն է տեղափոխել Ուկրաինա, գրում է kommersant-ը։ Փոխարինումը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքում, վգենի Երոֆեեւին եւ Ալեքսանդր Ալեքսանդրովին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում: Նշենք, որ Սավչենկոն մեղադրվում էր ռուս երկու լրագրողների սպանության մասնակից լինելու մեջ, […]

Աշակերտուհուն վերջին զանգի օրը բռնաբարել են

Երեկ Երեկոյան Սանկտ Պետերբուրգի ոստիկանություն է դիմել 16-ամյա Դիանայի մայրն ու ասել, որ իր դստերը բռնաբարել են։ Աղջկան այդ վիճակում հայտնաբերել են նրա ընկերները՝ տեղի բնակելի շենքերից մեկի տանիքին։ 16-ամյա աղջիկը երեկ տոնել է իր վերջին զանգն ու ծննդյան օրը։ Այժմ նա ծանր վիճակում հիվանդանոցում է, գիտակցությունը մշուշված է, այդ պատճառով ոչինչ չի հիշում։ Ոստիկանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված