11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Կիսելյովը եթերում ծաղրել է Էրդողանին /վիդեո/

Ռուս հայտնի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը իր հաղորդման շրջանակներում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծությունների մրցույթին։ Հիշեցնենք, որ մրցույթն անց էր կացվել բրիտանական ամսագրերից մեկի կողմից եւ դրանում հաղթող է ճանաչվել Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։ Ընդ որում, Կիսելյովը եթերում կարդացել է վիրավորական բանաստեղծության ռուսերեն թարգմանությունը։  

Հայրը պատանդ է վերցրել սեփական երեխաներին

ՌԴ Չերեպովեց քաղաքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Տղամարդը դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել սեփական երեխաներին, փակվել է նրանց հետ տանն ու երկու օր չի թողել՝ դուրս գան այնտեղից։ Երեխաների մայրը ոստիկանություն ՝ դիմել, որոնք էլ ի վերջո կոտրել են դուռն ու ազատել երեխաներին։ Տղամարդը ժամանակավորապես հոգեբուժարան է տեղափոխվել։

Հանրակացարանում հրդեհի հետեւանքով 17 աշակերտուհի է մահացել /ֆոտո/

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Թայլանդում։ Տեղի մասնավոր դպրոցներից մեկի հանրակացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով 17 աշակերտուհի է մահացել։ Նշվում է, որ եւս երկու աշակերտուհի անհետ կորած են համարվում, իսկ 5-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է նաեւ, որ հանրակացարանում ապրել են 3-ից 13 տարեկան աղջիկներ։

Հունիսի 23-ին կորոշվի ԵՄ-ի և Բրիտանիայի ճակատագիրը

2016թ հունիսի 23-ը կորոշվի ԵՄ անդամ պետությունների և Մեծ Բրիտանիայի ճակատագիրը: Ուշագրավ է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հարցում  տարակարծիք են ՄԲ-ի հասարակությունն ու քաղաքական գործիչները, քանի որ այն կարող է աշխարհաքաղաքական լուրջ հետևանքների հանգեցնել: Ավելին, ըստ կանխատեսումների, այն կարող է ԵՄ փլուզման մեկնարկը լինել: ՄԲ ներքին գործերի անանուն ներկայացուցիչը The Telegraph […]

Գամիշլիում ահաբեկչական պայթյունի հետևանքով հայ է վիրավորվել

Մայիսի 21-ի երեկոյան 4 զինյալ ականավորված ահաբեկիչներ են հարձակվել  Գամիշլիի Մայամի թաղամասի վրա, ինչի հետևանքով մեկ հայ է վիրավորվել։ Այդ մասին տեղեկացնում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։ Զինյալները տեղի բնակչության վրա կրակ բացելուց հետո իրենց կրած ականավորված գոտիները պայթեցնելով, անձն ասպան են եղել ՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի եւ վիրաւորների։ Եղել է […]

Եվրոպական անաստվածություն. սեռական կողմնորոշման ազատ ընտրություն է`10 տարեկանից

Վերջերս ֆրանսիական զլմ-ներում լուրեր տարածվեցին, որ ԼԳԲՏ կենտրոնը հանրային դպրոցներում սեմինարներ է անցկացնելու՝ երեխաների «սեռական կողմնորոշման ազատ ընտրության» իրավունքի վերաբերյալ։ Ընդ որում, նշվել է, որ միջոցառումներին նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ կմասնակցեն, գրում է livejournal.com-ը։ Նշվում է, որ սեմինարները կանցկացվեն 10 տարեկանից բարձր երեխաների համար։ Եւ հետաքրքիրն այն է, որ երկրի կրթության նախարարությունը թույլատրել է, որպես նման […]

Շոկ. օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

Նախօրեին Փարիզից Քուվեյթ թռչող ինքնաթիռի օդաչուները թռիչքի ժամանակ քնել են ինքնաթիռի ղեկին։ Երբ Boeing 737-ը դադարել է պատասխանել Իտալիայի եւ Հունաստանի դիսպետչերներին, նրանք անհանգստացել են, որ ինքնաթիռում, հնարավոր է, ահաբեկչություն է տեղի ունեցել։ Օդ են բարձրացել երկու F-16 կործանիչներ Հունաստանից։ Երբ օդանավի ուղեւորները տեսել են, որ իրենց օդանավը երկու կործանիչ է ուղեկցում, տեղեկացրել են բորտ-ուղեկցորդներին։ […]

Կրակել են Սպիտակ տան վրա․ կա վիրավոր /վիդեո/

Նախօրեին անհայտ անձը կրակել է բացել Սպիտակ տան ուղղությամբ՝ ԱՄՆ։ Այժմ Սպիտակ տունը շրջապատված է ոստիկաններով, տանիքին դիպուկահարներ կան։ Նշվում է, որ կրակոցների արդյունքում մի հոգի վիրավորվել է, նա հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, հայտնում է НТВ-ն։ Նրա ինքնությունը դեռ հայտնի չէ։ Թե ով է եղել հարձակվողը կամ ինչու է նման բան արել, հայտնի չէ։ […]

Գերմանիան մտահոգություն է հայտնել Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը (ԳԴՀ) իր մտահոգությունն է հայտնել, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) մի շարք պատգամավորներին անձեռնմխելիությունւց զրկելու սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման հետ վերաբերյալ: Թուրքական «Hurriyet» պարբերականի հաղորդմամբ` այս մասին ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ  Շտեֆան Սայբերթը:  Վերջինս նշել է, որ Գերմանիան խիստ մտահոգված է Թուրքիայի քաղաքական կյանքում տեղի ունեցող մեկասացմամբ:  Սայբերթը տեղեկացրել է, […]

Պուտինը հրաժարվել է Ստամբուլ մեկնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ստամբուլում մայիսի 23-24-ը կայանալիք ՄԱԿ-ի հումանիտար գագաթնաժողովին։ Պուտինի մամլո խոսնակը նշել է, որ նախագահի աշխատանքային գրաֆիկում նման այց նախատեսված չէ: Ռուսաստանը, այդուամենայնիվ, կմասնակցի գագաթնաժողովին՝ Ստամբուլ կմեկնի միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՌԴ արտակարգ իրավիճակների ղեկավարի տեղակալի գլխավորությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված