23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Աշխարհի ամենատարեց կինը 120 տարեկան է /ֆոտո, վիդեո/

Տանզալիան Բիսիմբաեւան ապրում է Աստրախանում։ Նա լույս աշխարհ է եկել նախանցյալ դարում՝ 1896 թվականին։ Կինը այսօր պաշտոնապես համարվում է աշխարհի ամենատարեց կինը, նա հեփոխությանն է ականատես եղել, երկու համաշխարհային պատերազմների, երկրի տասնյակ ղեկավարների է տեսել։ Երկու ամիս առաջ լրացել է նրա 120-ամյակը։ Տանզալիան ծնվել է բազմազավակ ընտանիքում, չի սովորել, խոսում է միայն մայրենի ղազախերեն։ Նա […]

Դպրոցականը սպանել է ընկերուհուն խանդի պատճառով

Մոսկվայում օրերս 14-ամյա աղջիկ է սպանվել։ Աղջկան գտել են իրենց շենքի մուտքում՝ արյունաքամ լինելիս։ Աղջկան դանակի բազմաթիվ հարվածներով հասցրել են հիվանդանոց, սակայն շուտով նա մահացել է։ Ոստիկանները արագ ձերբակալել են կասկածյալին, նա նույնպես դպրոցական է։ Ինչպես հայտնել են աշակերտների ծանոթները, նրանք հանդիպելիս են եղել, սակայն տղան շատ է խանդել ընկերուհուն, քանի որ իր կարծիքով՝ վերջինը […]

Պատգամավորները խորհրդարանում ծեծել են իրար /վիդեո/

Ուկրաինայի Ռադայում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել պատգամավորների միջեւ։ Այս անգամ փորձել են ծեծել երկրի նախկին փոխվարչապետ, պատգամավոր Ալեքսանդր Վիլկուլին, հայտնում է “Интерфакс-Украина”-ն։ Պատգամավորներից ոմանք վրդովվել են, որ Վիլկուլը ռուսերեն է ելույթ ունեցել։ Նրանք հարձակվել են պատգամավորի վրա ու փորձել ցած գցել ամբիոնից, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։    

Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ /վիդեո/

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները: Ermenihaber.am-ին հայտնել են, որ հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան: Մեկ այլ մենամարտում ևս մրցակիցները եղել են հայ և ադրբեջանցի մարզիկները: […]

Պուտինը Մնացական Սարգսյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի օգնական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի օգնականի պաշտոնում, հայտնում է РБК-ն: ՌԴ գլխավոր դատախազության աղբյուրը հայտնել է, որ Սարգսյանի պարտականությունները հավասարազոր են լինելու դատախազի տեղակալի լիազորություններին: Ընդգծվում է, որ Սարգսյանն առաջին արտասահմանցին է ՌԴ գլխավոր դատախազությունում, ով զբաղեցնում է նման բարձր պաշտոն:

Պուտինը մայիսին չի նախատեսում այցելել Ադրբեջան. Կրեմլ

Մայիսի ամսվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այց Ադրբեջան չի նախատեսվում։ Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են Կրեմլից։ Նշվում է, որ հաղորդագրություններն այն մասին, թե մայիսին Պուտինը կայցելի Ադրբեջան, չեն հաստատվում։ «Այս ամիս Ռուսաստանի նախագահի այց Բաքու չի պլանավորվում»,-ասել են Կրեմլից։ Դիվանագիտական աղբյուրները, սակայն, չեն բացառել, որ մինչև ամառվա վերջ Պուտինն Ադրբեջան կայցելի։ Հավանաբար […]

Պաշտոնանկ է արվել

Բրազիլիայի սենատի անդամները 6 ամսով պաշտոնանկ են արել երկրի նախագահ Դիլմա Ռոուսսեֆին։ Նախագահին իմպիչմենտին կողմ են քվեարկել 55 սենատորներ, դեմ են արտահայտվել 22-ը։ Նախագահի պաշտոնանկության հարցը քննարվել է 20 ժամ, հայտնում է РИА Новости-ն։ Ռուսսեֆին կասկածում են Petrobras նավթագազային ընկերության հետ կապված կոռուպցիոն գործի արդար քննությանը խանգարելու մեջ։ Անձամբ նախագահը հայտարարել է, որ սա պետական […]

Ուսուցչուհին հայհոյել է /վիդեո/

ՌԴ Տուլա քաղաքի դատախազությունը քննություն է սկսել՝ կապված տեղի դպրոցներից մեկի ռուսաց լեզվի ուսուցչուհու անվայել պահվածքի հետ։ Ուսուցչուհին, բարկանալով, որ աշակերտները չեն կատարել տնային առաջադրանքը, հայհոյախառն արտահայտություններով է դիմել նրանց։ Վերջիններն էլ գաղտնի նկարահանել են տեղի ունեցածն ու տեսանյութը համացանցում տեղադրել։ Նշվում է, որ ուսուցչուհին արդեն հեռացվել է աշխատանքից։    

Հայաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան ամենաանհանդուրժողն են սեռական փոքրամասնությունների հանդեպ

Հայտնի են դարձել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից ամենաապահով և անապահով երկրները: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  ԼԳԲՏ անձանց (սեռական փոքրամասնությունների) իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «ILGA-Europe» ընկերությունը այս ուղղությամբ հատուկ ուսումնասիրություն է անցկացրել: Ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել ինչպես տարբեր երկրներում ԼԳԲՏ անձանց իրավական հավասարության ապահովման պայմաններն ու մակարդակը, այնպես էլ նրանց նկատմամբ ատելության դրսևորումները, խնդրի […]

Լավրովն ու Քերին, հնարավոր է, ներկա լինեն Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ մայիսի 16-ին։ Ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն։ Նման հայտարարություն է արել ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։ «Հաջորդ շաբաթ Վիենայում նախատեսվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի