19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Հայաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան ամենաանհանդուրժողն են սեռական փոքրամասնությունների հանդեպ

Հայտնի են դարձել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից ամենաապահով և անապահով երկրները: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  ԼԳԲՏ անձանց (սեռական փոքրամասնությունների) իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «ILGA-Europe» ընկերությունը այս ուղղությամբ հատուկ ուսումնասիրություն է անցկացրել: Ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել ինչպես տարբեր երկրներում ԼԳԲՏ անձանց իրավական հավասարության ապահովման պայմաններն ու մակարդակը, այնպես էլ նրանց նկատմամբ ատելության դրսևորումները, խնդրի […]

Լավրովն ու Քերին, հնարավոր է, ներկա լինեն Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ մայիսի 16-ին։ Ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն։ Նման հայտարարություն է արել ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։ «Հաջորդ շաբաթ Վիենայում նախատեսվում […]

Նավթը կմնա էներգիայի խոշորագույն աղբյուր մոտակա 25 տարիներին

Ամերիկացի մասնագետները վստահ են, որ նավթը կմնա էներգիայի գլխավոր աղբյուրը մոլորակում մոտակա 25 տարիներին, իսկ դրանից հետո այն կապահովի համաշխարհային էներգիայի 30 տոկոսը։ Մասնագետները կարծում են, որ նավթի հետ այս առումով կշարունակի մրցել ածուխը։  Իսկ ահա ատոմային էներգետիկան դանդաղորեն կզարգանա։

Երեւանը նույնպես կարող է փոխել ստատուս քվոն Ղարաբաղում. ԱՄՆ-ի վերլուծաբան

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչումն ապացույցն է, որ Երեւանը նույնպես տիրապետում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ստատուս-քվոն փոխելու լծակների, կարծում է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը, գրում է Ամերիկայի ձայնը։ «Դրա նպատակն է ցույց տալ, որ եթե հակամարտությունը կրկին սրվի, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, փորձելով ուժի միջոցով փոխել իրավիճակը, ապա Հայաստանն ունի […]

Շառլ Ազնավուրը հրեաների հետ խոսել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հետևանքներից

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները (The International Raoul Wallenberg Foundation) հանդիպել են լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հետ: Ինչպես նշվում է երգչի Ֆեյսբուքի էջում,  մայիսի 9-ին Նյու Յորքում կայացած զրույցում նշվել է, որ Ազնավուրները` երգչի հայրը և մայրը, Հոլոքոստի օրերին ապաստան են տվել նրանց, ովքեր փախել են նացիստներից: Ազնավուրը պատմել է, որ ցեղասպանությունից փրկված հայերին և […]

Ովքեր են մոլորակի ամենահարգված տղամարդիկ

Բրիտանական YouGov սոցիալական ծառայությունը կազմել է մոլորակի ամենահարգված տղամարդկանց ցանկը։ Լավագույն տասնյակում առաջին անգամ հայտնվել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նա 6-րդ տեղում է։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Երկրորդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, երրորդը՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։ Նշենք, որ լավագույն տասնյակը եզրափակել է նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեկհեմը։

Վնուկովո օդանավակայանի աշխատակցուհին ԻՊ անդամ է եղել /վիդեո/

ՌԴ հատուկ ծառայությունները ուսումնասիրություններ են սկսել մոսկովյան օդանավակայաններում, հատկապես՝ Վնուկովո օդանավակայանում։ Ինչպես պարզվել է, հատուկ ծառայությունները ձերբակալել են օդանավակայանի երիտասարդ աշխատակցուհուն, ով կասկածվում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։ Աղջիկն աշխատել է իբրեւ հավաքարար եւ մուտք ունեցել օդանավակայանի բոլոր անկյուններում։ Սաիդայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեղադրանքով։   Այժմ ոստիկանները […]

Ռուսաստանի «գաղտնի զենքը» /վիդեո/

Նախօրեին Մոսկվայում Մեծ Հաղթանակի 71-ամյակին նվիրված շքերթին առաջին անգամ Կարմիր հրապարակով անցել են կանանց զորագունդը։ Համացանցում շտապել են նրանց Ռուսաստանի «գաղտնի զենք» անվանել՝ չմոռանալով մատնանշել նրանց կարճ կիսաշրջազգեստները։

Փախստականների թիվը կհասնի 321 միլիոն մարդու 2050թ․-ին

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2 000 թվականից ի վեր՝  փախստականների թիվն աշխարհում աճել է 40 տոկոսով։ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ արդեն 2050 թվականին աշխարհում 321 միլիոն փախստական կլինի։ Այդ պահի դրությամբ՝ այդ թիվն արդեն կազմում է 244 միլիոն մարդ։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կոչ է արել չթողնել այն երկրները, ուր ուղղված է փախստականների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի