11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան ամենաանհանդուրժողն են սեռական փոքրամասնությունների հանդեպ

Հայտնի են դարձել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից ամենաապահով և անապահով երկրները: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  ԼԳԲՏ անձանց (սեռական փոքրամասնությունների) իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «ILGA-Europe» ընկերությունը այս ուղղությամբ հատուկ ուսումնասիրություն է անցկացրել: Ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել ինչպես տարբեր երկրներում ԼԳԲՏ անձանց իրավական հավասարության ապահովման պայմաններն ու մակարդակը, այնպես էլ նրանց նկատմամբ ատելության դրսևորումները, խնդրի վերաբերյալ պետությունների որդեգրած քաղաքականությունը:

49 երկրում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեռական փոքրամասնությունների համար ամենաանապահով երկիրը Ադրբեջանն է: Այստեղ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության մակարդակը կազմում է ընդամենը 5 տոկոս: Երկրորդ տեղում Ռուսաստանն ու Հայաստանն են՝ 7 տոկոս ցուցանիշով, նրանց հաջորդում է Թուրքիան (9 տոկոս ):  Սեռական փոքրամասնությունների համար ամենաբարենպաստ երկրները Անգլիան, Մալթան և Բելգիան են, որտեղ նրանց իրավունքների պաշտպանվածության մակարդակը անցնում է 80 տոկոսի սահմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ