Գերմանիան մտահոգություն է հայտնել Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը (ԳԴՀ) իր մտահոգությունն է հայտնել, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) մի շարք պատգամավորներին անձեռնմխելիությունւց զրկելու սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման հետ վերաբերյալ:
Թուրքական «Hurriyet» պարբերականի հաղորդմամբ` այս մասին ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սայբերթը: Վերջինս նշել է, որ Գերմանիան խիստ մտահոգված է Թուրքիայի քաղաքական կյանքում տեղի ունեցող մեկասացմամբ: Սայբերթը տեղեկացրել է, որ նշյալ հարցը առաջիկայում քննարկվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև կայանալիք հանդիպման ժամանակ:
Նշենք, որ վերջիններս մասնակցելու են մայիսի 23-24-ը Ստամբուլում կայանալիք Մարդու իրավունքների գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) քվեարկության 2-րդ փուլի արդյունքում ընդունվել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հեղինակած սահմանադրական որոշ դրույթների փոփոխության առաջարկը, որը նախատեսում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն կիրականացվի: