19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Երեխաները դպրոց են գնում՝ մահվան վտանգն աչքի առաջ /ֆոտո, վիդեո/

Չինաստանում աշխարհի ամենասարսափելի ճանապարհն են հայտնաբերել, որը տանում է դեպի դպրոց։ Տեղի գյուղերից մեկում երեխաները դպրոց հասնելու համար 800 մետր բարձրություն են կտրում՝ անցնելով 17 թույլ ու անորակ աստիճաններով ու ամեն վայրկյան պոկվել-ընկնելու վտանգն աչքի առաջ։ Դեպի վերեւ ճանապարհը 1,5-2 ժամ է տեւում, երեխաներին 3 մեծահասակ է ուղեկցում։ Միայն նախորդ տարվա ընթացքում աստիճաններից ընկել ու […]

Մեծ յոթնյակի առաջնահերթությունները փոփոխման ենթակա չեն

Մայիսի 26-27-ին Ճապոնիայում կայացավ Մեծ յոթնյակի (G7) հերթական գագաթաժողովը, որի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ նահանգները: Գագաթաժողովի վերջում Մեծ յոթնյակի պետությունները երկօրյա աշխատանքային բանակցությունները ամփոփող 32 էջից բաղկացած հայտարարություն ընդունեցին, որից պարզ դարձավ, որ կողմերի ուշադրության կենտրոնում են եղել գլոբալ տնտեսական ու քաղաքական մարտահրավերները: Նշվել է, որ համաշխարհային տնտեսական […]

ԻՊ-ը ցանկանում է ահաբեկչություն կազմակերպել ֆուտբոլի Ռուսաստան-Անգլիա հանդիպման ժամանակ․ զլմ-ներ

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները պատրաստվում են ահաբեկչություն իրականացնել Մարսելում՝ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնատի շրջանակներում Ռուսաստան-Անգլիա խաղի ժամանակ։ Ինչպես հայտնում է  “Звезда”-ն, նման տեղեկություններ են ստացել ոստիկանները՝ ահաբեկիչ Սալախ Աբդասլամի նոթբուքն ուսումնասիրելուց հետո։ Նշվում է, որ համակարգչում հայտնաբերել են հարձակման մանրամասն պլանը։ Այժմ Բրիտանիայի հատուկ ծառայությունները մտավախություն ունեն, որ չնայած Աբդասլամը ձերբակալվել է, նրա հանցակիցները կարող […]

Պուտինն այցելել է Աֆոն /վիդեո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է հունական Աֆոն լեռ՝ ռուսական վանական միաբանության առկայության հազարամյակի առիթով։ Այստեղ Պուտինը հայտարարել է, որ Սուրբ լեռան վրա «ուղղափառ աշխարհի համար շատ կարեւոր եւ շատ անհրաժեշտ բան է տեղի ունենում», որը կապված է հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման հետ: Իր այցի ընթացքում Պուտինը Սուրբ Աստվածամոր Վերափոխման տաճարում ներկա է եղել նաեւ կարճ ժամերգության:

Փալմիրայում ԻՊ-ի կողմից սպանված տեղացիների ընդհանուր գերեզման է հայտնաբերվել /վիդեո/

Փալմիրայում հայտնաբերվել է Իսլամական պետության ահաբեկիչների կողմից սպանված տեղացիների ընդհանուր գերեզմանոց։ Գերեզմանոցում առնվազն 150 հոգու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։ Նշվում է, որ նրանք բոլորը խաղաղ բնակիչներ են եղել։ Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները։

30 տղամարդ բռնաբարել են 16-ամյա աղջկան

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրոյում։ Տեղի թաղամասերից մեկում 30 տղամարդիկ հարձակվել են 16-ամյա աղջկա վրա ու դաժանորեն բռնաբարել նրան։ Ոստիկանությունը պատմել է, որ աղջիկը գնալիս է եղել ընկերոջը հյուր, եւ ճանապարհին նրա վրա հարձակվել են ու տանելով անհայտ վայր՝ բռնաբարել նրան։ 16-ամյա աղջիկը հրաշքով է ողջ մնացել, նա այժմ հիվանդանոցում է։ Ոստիկանները ձերբակալել […]

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց նրա ձեռքից կպած շնաձկան հետ միասին /ֆոտո/

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի հիվանդանոցներից մեկ է տեղափոխվել 23-ամյա մի աղջիկ, ում ձեռքից փոքր շնաձուկ էր կպած։ Բեղավոր շնաձուկ կոչվող ձկան երկարությունը 70 սմ է։ Ձուկը կծել է աղջկա ձեռքը, նրան սատկացրել են, սակայն անգամ դրանից հետո նա բաց չի թողել աղջկա ձեռքը։ Վնասված աղջիկը պատմել է, որ լողալիս է եղել, երբ ձեռքում ցավ է զգացել։ […]

Գերմանիայի թուրքական միությունները Բեռլինում բողոքի մեծ ակցիա են պլանավորում՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության բանաձևի

Գերմանիայի  թուրքական միությունները և ասոցիացաները  Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի տեղի ունենալիք քվեարկության կապակցությամբ մայիսի 28-ին իրականացնելու են բողոքի խոշոր ակցիա  և երթ: Թուրքական «hurriyet» պարբերականի  հաղորդմամբ`  բողոքի ակցիան  տեղի է  է ունենալու Բեռլինում, իսկ  «Մեծ երթ» անվամբ երթը սկսվելու է  Բեռլինի  Պոտսդամեր հրապարակից: Երթից առաջ կազմակերպիչներից մի քանիսը մամուլի ասուլիս են տվել: Մասնավորապես Գերմանիայի «Ձախերի […]

Սավչենկոն պատրաստ է Ուկրաինայի նախագահ դառնալ /վիդեո/

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն նախօրեին մամուլի ասուլիս է տվել եւ հայտարարել է, որ եթե անհրաժեշտ լինի, ինքը պատրաստ է դառնալ Ուկրաինայի նախագահ, գրում է «112 Украина»-ն։ «Եթե պետք է, կդառնամ»,- ասել է նա։ Ասուլիսի ավարտին Սավչենկոն կատարել է Ուկրաինայի հիմնը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի