15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանիայի թուրքական միությունները Բեռլինում բողոքի մեծ ակցիա են պլանավորում՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության բանաձևի

Գերմանիայի  թուրքական միությունները և ասոցիացաները  Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի տեղի ունենալիք քվեարկության կապակցությամբ մայիսի 28-ին իրականացնելու են բողոքի խոշոր ակցիա  և երթ: Թուրքական «hurriyet» պարբերականի  հաղորդմամբ`  բողոքի ակցիան  տեղի է  է ունենալու Բեռլինում, իսկ  «Մեծ երթ» անվամբ երթը սկսվելու է  Բեռլինի  Պոտսդամեր հրապարակից: Երթից առաջ կազմակերպիչներից մի քանիսը մամուլի ասուլիս են տվել:

Մասնավորապես Գերմանիայի «Ձախերի կուսակցության» նախկին պատգամավոր (2005-2009) և այժմ «Թուրք-ադրբեջանական միության» նախագահ Հաքքը Քեսքինը  ասել է. «Գերմանիայի խորհրդարանը չի կարող հանդես գալ իբրև դատարան և դատավոր»:

Նա առաջ է քաշել Թուրքիայի ժխտողական թեզերը և հայտնել, որ վաղվա երթին իրենց աջակցությունն են ցուցաբերելու Գերմանիայի «Թուրք-ադրբեջանական միությունը», «Թուրք-գերմանական» խորհուրդը, «Թալեաթ փաշա» միությունը, «Ճարտարապետների և ինժեներիների թուրք-գերմանական» միությունը և այլն:  Բողոքի այդ միջոցառմանը սատարում է նաև «Իզմիրի փաստաբանների միությունը» նախագահ Այդըն Օզջանի գլխավորությամբ:

Նշվում է, որ Գերմանիայում  գործող  թուրքական 557 հասարակական կազմակերպությունների ստորագրությամբ  բաց նամակ է ուղարկվել  Գերմանիայի նախագահ Յոհաքիմ Գաուքին և կանցլեր Անգելա Մերկելին, որտեղ կոչ է արվել  չհաստատել նշյալ բանաձևը:

Իսկ  Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնահագահ  Օզթուրք Յըլմազն ասել է, որ նշյալ բանաձևը կարող բացասական ազդեցություն թողնել թուրք-գերմանական հարաբերությունների վրա և առաջացնել լարվածություն: Նա այդ ամենը որակել է որպես «անպատասխանատուների կողմից արված սադրիչ քայլ»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ