19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Թուրքիայում փախստականներին սպանել են՝ օրգանների համար, ապա դիերը գցել ծովը․ հույն ձկնորսներ /վիդեո/

Այս տարվա փետրվարին Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ անհետացել են 130 հազար փախստականներ, որոնք 2015-ին երկրից ապաստան էին խնդրել։ Իսկ թե ողջ Եվրոպայում որքան փախստական է անհետացել, անհնար է հաշվել։   “Комсомольская правда” -ն սեփական հետաքննությունն է իրականացրել այդ հարցով, որի ընթացքում հույն ձկնորսները պատմել են, որ ծովից մարդկանց այլանդակված դիեր են հանել, այդ թվում՝ […]

Խռովություններ Ֆիանսիայում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել /ֆոտոշարք/

Ֆրանսիայի Լիլ քաղաքի ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, որպեսզի ցրի ֆուտբոլի անգլիացի երկրպագուներին, որոնք խռովություններ էին կազմակերպել քաղաքի կենտրոնում։ Անգլիացիները երգել են, գարեջուր խմել, անկարգություններ արել։ Երբ նրանց անհանր է դարձել կառավարելը, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Նշվում է, որ արդյունքում տուժողներ չեն եղել։

Հայազգի վիրաբույժը Պետերբուրգում բռնաբարել է ընկերուհու անչափահաս դստերը

45-ամյա Օլգա Ռասովան եւ 40-ամյա Արմեն Կազասարյանը ձերբակալվել են՝ Օլգայի դստերը բռնաբարելու կասկածանքով։ Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում, զույգը կասկածվում է նաեւ անչափահաս Պոլինայի ներկայությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ։ Պարզվել է նաեւ, որ Արմեն Կազասարյանը, ով տեղի հիվանդանոցներից մեկում բժիշկ-վիրաբույժ է աշխատում, 2013 թվականի ընթացքում բազմիցս սեփական աշխատասենյակում բռնաբարել է Պոլինային, ով այն ժամանակ 12 […]

Walt Disney World զբոսայգում ալիգատորը տարել է 2 տարեկան երեխային

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ՕրլանդոյիWalt Disney World զբոսայգում ալիգատորը ջրի տակ Է քաշ տվել 2 տարեկան երեխային։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 14-ի երկոյան Seven Seas Lagoon արհեստական լճի ափին: Նեբրասկայից ժամանած ընտանիքն իր երեք երեխաներով  հանգստանում Էր լճի մոտ, երբ ալիգատորը հարձակվել Է տղայի վրա: Երեխայի հայրը փորձել Է փրկել տղային, սակայն ոչինչ չի […]

Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է INTERFAX.RU-ն։ «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումը Հարավային Օսիայի օրենսդիր մարմնում քննարկվել Է դեռ անցյալ տարի, սակայն հայ համայնքի պաշտոնական դիմումը խորհրդարանն ստացել Է հունիսի 14-ին»,-նշել են խորհրդարանի մամլո ծառայությունից։   Խորհրդարանականները կարծում են, որ եթե օրենսդիրները դրական որոշում ընդունեն, ապա «կվերականգնվի պատմական ու մարդկային արդարությունը եղբայր ժողովրդի նկատմամբ, […]

ԻՊ առաջնորդը ոչնչացվել է․ զլմ-ներ /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադին ոչնչացվել է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով, գրում է Mirror-ը։ Նշվում է, որ ԻՊ առաջնորդը սպանվել է Մոսուլում։

Ամերիկահայերը ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կիրակի, հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում §Իսլամական պետության¦ խմբավորման հետևորդի կողմից կատարված զանգվածային հրաձգության կապակցությամբ հետևյալ հաղորդագրությունն է տարածել: Ամերիկայի հայկական համագումարը և համայն ամերիկահայերը սգում են Օռլանդոյի սպանդի զոհերի կորուստը, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամահաբերն էր: Մենք աղոթում ենք զոհերի, նրանց ընտանիքների և ընկերների համար: Համագումարը դատապարտում […]

Մեռած ձեւացա, որ չսպանեն․ ինչ են պատմում Օրլանդոյի ողբերգության ականատեսները

Հունիսի 12-ին Ամերիկյան Օրլանդո քաղաքում տեղի ունեցած մասսայական սպանությունը ցնցեց ողջ աշխարհին։ Օմար Մարտին անունով մի տղամարդ, ով ԱՄՆ քաղաքացի է, ներխուժեց միասեռականների ակումբ ու կրակ բացեց մարդկանց ուղղությամբ՝ արդյունքում 50 հոգի մահացավ, 53-ը՝ վիրավորվեցին։ Ավելի ուշ մարդասպանը հայտարարեց, որ պաշտպանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ The Washington Post-ը զրուցել է ողբերգության այն ականատեսների հետ, որոնք […]

Գերմանիան կարող է սառեցնել իր ներդրումները Թուրքիայում

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի շուրջ առաջացած լարվածության պատճառով Գերմանիան պատրաստվում է սառեցնել Թուրքիայում առկա ներդրումները: Այս մասին գրում է թուրքական «Haberler.com» լրատվակայքը՝ հղում անելով գերմանական «Die Welt» պարբերականին: Որպես պատճառ նշվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ քրդական հարցում վարած քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առաջացած իրարանցումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի