10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Գերմանիան փորձում է իր կամքը թելադրել Եվրոպային

Գերմանիան Եվրոպական միության ամենահզոր տնտեսությամբ աչքի ընկնող երկիրն է։ Մինչ եվրոպական շատ երկրներում տնտեսական հետընթաց է նկատվում, (Հունաստանը սնանկ է, Իսպանիայում ևս տնտեսական ճգնաժամ է, Իռլանդիան չի կարողանում կարգավորել իր պետական ու մասնավոր պարտքերը, Պորտուգալիայի պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 400%  է կազմում) Գերմանիայի ՀՆԱ-ն այս տարվա առաջին եռամսյակում  0.7%-ով աճ է գրանցել: Գերմանիայի տնտեսական արդյունքները ԵՄ-ի […]

Ահաբեկչություն Գերմանիայում․ կան վիրավորներ /վիդեո/

Գերմանական Ֆիրնհայմ քաղաքում անհայտ անձը դիմակով ներխուժել է տեղի կինոթատրոններից մեկն ու գերի վերցրել ներկաներին։ Նա սկսել է կրակել մարդկանց վրա, ինչի արդյունքում առնվազն 50 վիրավոր կա։ Ոստիկանները գրոհել են կինոթատրոնն ու ազատել պատանդներին, իսկ ահաբեկիչը նրանց գործողությունների արդյունքում սպանվել է։ Համացանցում է հայտնվել տեսանյութը, թե ինչպես են ոստիկանները վնասազերծում ահաբեկչին։    

Հռոմի պապը Հայաստան այցելելու առիթով հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարելիք եռօրյա այցի մեկնարկին հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վատիկանի ռադիոն, հեռագրում ասվում է. «Այս պահին, երբ սկսում եմ ուխտագնացությունս Հայաստան`թաթախվելու այդ ժողովրդի հնագույն իմաստնության մեջ, հաստատելու նրանց հավատը, աջակցելու խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված ճանապարհին արվող բոլոր ջանքերին, ես դիմում եմ Ձեզ, […]

Կարտասանի՞ արդյոք Հռոմի պապը Ցեղասպանություն բառը․ միջազգային մամուլի անդրադարձը

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ժամանում է Հայաստան, եւ նրա այցը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Օրինակ, բրիտանական Independent-ը իր հոդվածում շեշտադրել է այն հարցը, թե արդյոք Հռոմի պապը կարտասանի՞ Ցեղասպանություն բառը, թե ոչ։ Լրատվամիջոցը նշում է, որ Պապը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, սակայն ամենայն հավանականությամբ՝ չի արտասանի Ցեղասպանություն բառը։ Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Guardian-ը եւս […]

Դեւիդ Քեմերոնը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը որոշել է հրաժարակալն տալ։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մեկնաբանելով երեկ կայացած հանրաքվեի արդյունքները։ Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել Եվրամիությունից դուրս գալուն։ «Այս երկրին նոր կառավարություն է պետք, որը այն կտանի ընտրած ուղիով։ Ես չեմ ցանկանում լինել այնպիսի նավապետ, ով […]

Բրիտանիան քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին․ BBC

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել, հայտնում է BBC-ն։ Հիշեցնենք, որ նախօրեին Բրիտանիայում Հանրաքվե անցկացվեց, քաղաքացիները որոշում էին՝ մնալ Եվրամիության կազմում, թե դուրս գալ։ Նշվում է, որ Եվրամիությունից Թագավորության դուրս գալուն կողմ են քվեարկել 16,7 միլիոն մարդ, այսինքն՝ քվեարկողների 52 տոկոսը։ Նշվում է նաեւ, որ սրանք դեռ պաշտոնական տվյալներ չեն։

Այլասերված

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպան ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը եւ նշել, որ դա ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները, գրում է REGNUM-ը։ Զախարովան կոչ է արել առաջնորդվել այն հայտարարությամբ, որն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Իսկ մնացած բոլոր հայտարարությունները, նրա […]

Տղամարդը տուն է վերադարձել սեփական թաղումից երեք տարի անց

Չինացի Մա Ցիսյանի ընտանիքը սարսափի մեջ է հայտնվել, երբ նա, ում դեռ 3 տարի առաջ հուղարկավորել էին, տուն է վերադարձել։ 2009-ին տղամարդը, ով մտավոր հետամնաց էր, անհետ կորել էր։ Ավելի ուշ ոստիկանները դի էին հայտնաբերել ու հարազատներին ասել, որ նա է՝ նրան վրաերթի են ենթարկել։ Պարզվում է, դատաբժշկական փորձագետները սխալվել են։ Տղամարդու ընտանիքը հուղարկավորել է […]

Սպանել է 33 հիվանդի /վիդեո/

Գերմանիայում տեղի հիվանդանոցներից մեկի նախկին աշխատակիցը, ով արդեն բանտում է՝ երկու հոգու սպանության համար ցմահ դատապարտման է արժանացել, կասկածվում է տասնյակ այլ մարդկանց սպանության մեջ։ Պարզվել է՝ նա 33 հիվանդի մահվան մեջ է մեղավոր, ընդ որում, նա հայտարարել է, որ այդքան մարդկանց սպանել է՝ ձանձրույթից դրդված։ Նա ասել է, որ մարդկանց մահացու ներարկումներ է արել, […]

Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, թե ոչ /վիդեո/

Այսօր Մեծ Բրիտանիայում հանրաքվե է ընթանում։ Մարդիկ որոշում են՝ մնալ Եվրամիության կազմում, թե ոչ։ Արդեն վաղը պարզ կդառնա՝ կփոխվի Եվրամիության ճակատագիրը, թե ոչ։ Ավելի վաղ արված սոցհարցումները ցույց են տվել, որ մեծամասնությունը ցանկանում է մնալ Եվրամիության կազմում։ Նշենք նաեւ, որ եթե անգամ հանրաքվեի արդյունքով Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, դա տեղի չի ունենա օրերի ընթացքում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված