19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովը նախօրեին միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին։ Նախագիծը Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը: Ֆրանսիական զլմ-ների տեղեկացմամբ՝ Խորհրդարանը 21 կողմ եւ ոչ մի դեմ ձայներով ընդունել է  «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում առաջարկված փոփոխությունները, որ խոստացել էր կատարել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նախագիծն այժմ ուղարկվել է Սենատի ընդունմանը, այն կքննարկվի […]

Սոչիում ավարտվել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Սոչի քաղաք մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես փոխանցում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Սիրիայի ճգնաժամին և միասնական ուժերով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Չավուշօղլուն, հանդիպումից հետո զրուցելով լրագրողների հետ, ասել է,  որ […]

Դոնի Ռոստովը՝ ջրի տակ․ քաղաքում սարսափելի իրավիճակ է /ֆոտո, վիդեո/

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում արտակարգ իրավիճակ է՝ ջրհեղեղների պատճառով։ Անձրեւների հետեւանքով քաղաքը ջրի տակ է հայտնվել, կա նաեւ զոհ։ 14-ամյա աղջիկը խեղդամահ է եղել՝ չկարողանալով ջրափոսից դուրս գալ։ Անձրեւները ավերածություններ են գործել, բազմաթիվ տներ, փողոցներ ու մեքենաներ են ավիրվել։ Օթերեւութաբանները մտավախություն ունեն, որ հեղեղները կարող են կրկնվել։

Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը։ Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ներկայացված հայտագրին։ Այս քայլով Պայպորտան համալրեց շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։

Պուտինն ու Օլանդը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Պուտինն Օլանդին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարի, տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների […]

4 ոտքեր ունեցող երեխա է լույս աշխարհ եկել

Ղազախստանի Ակտոբե քաղաքի ծննդատներից մեկում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Այստեղ 4 ոտքեր ունեցող երեխա է լույս աշխարհ եկել։ Երեխայի վիճակը բավական ծանր է։ Բժիշկները պարզել են, որ երեխան երկվորյակներից մեկն է։ Նրա ծնողներն առողջ են, մայրը հղիության ընթացքում պարբերաբար հետազոտվել է։ Բացի այդ, փոքրիկը նաեւ սրտի անոթների խնդիրներ ունի, իսկ ավելորդ ոտքը խանգարում է […]

Իսրայելի Կնեսետը կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

Իսրայելի Կնեսետը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը հուլիսի 5-ին։ Այդ մասին  Զորյան ինստիտուտին տված հարցազրույցում հայտնել է իսրայելցի պատմաբան և ցեղասպանագետ Յաիր Աուրոնը, գրում է Horizon Weekly-ն։ Նրա խոսքերով՝ Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից, քանի որ վախենում էր իրենից վանել իրենց առանցքային դաշնակից Թուրքիայի կառավարությանը։ Ցեղասպանագետը […]

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը՝ համապատասխանում է Հավասարության և քաղաքացիության օրինագծի տեքստին, որը քննարկվում է Ազգային ժողովում: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ողջունել է կառավարության նախաձեռնությունը, որը համապատասխանում է Ֆրանսիայի նախագահի ստանձնած  հանձնառություններին: «Մենք […]

Աշխարհի արձագանքը Ստամբուլի օդանավակայանի վրա կատարված հարձակմանը

Աշխարհի տարբեր երկրների առաջնորդները դատապարտել են Ստամբուլի օդանավակայանում իրականացված հարձակումը և իրենց ցավակցությունները հայտնել զոհվածների ու վիրավորների հարազատներին: Թուրքական «Habertürk» լրատվակայքը ներկացնում  է դեպքի առթիվ աշխարհի տարբեր ծայրերից ստացված արձագանքները: Այսպես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտել է տեղի ունեցած ահաբեկչությունը: «ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները Թուրքիայի հետ են, մենք վճռական ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի