Հալեպը կրկին հայտնվել է ռումբերի և հրթիռների տարափի տակ
Հալեպում հուլիսի 10-ի առավոտվանից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Գանձասար պարբերականը` հայտնելով, որ ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն ուժգին կերպով ցնցվել է: Պուսթան ալ Քասըր, Մունշիէ, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիէ, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ […]





































