10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Կինը ծննդաբերել է գնացքի զուգարանում եւ նորածնին վագոնից դուրս է նետել /վիդեո/

Խաբարովսկի 29-ամյա բնակչուհին սպանել է իր նորածին դստերը։ Նախնական տվյալներով՝ կինը ծննդաբերել է գնացքում, որը Չեգդոմինից Խաբարովսկ էր ընթանում, ապա նորածին դստերը նետել է վագոնի պատուհանից։ Նա ծննդաբերել է գնացքի զուգարանում։ Ավելի ուշ նորածնի դին հայտնաբերել են Խաբարովսկի երկաթգծի մոտակայքում։ Կինը ձերբակալվել է, նա մեղադրվում է սպանության մեջ։  

Հիմար կատակի պատճառով ինքնաթիռի չվերթը մի քանի ժամով հետաձգվել է /վիդեո/

Մոսկվա-Անապա ինքնաթիռի չվերթը հետաձգվել է՝ ուղեւորներից մեկի հիմար կատակի պատճառով։ Նա հայտարարել է, որ իր մոտ ռումբ կա, եւ ինքը կպայթեցնի ինքնաթիռը։ Արդյունքում ինքնաթիռը թռել է, ինքն ու ընտանիքը՝ մնացել ու զրկվել Անապայում արձակուրդն անցկացնելուց։ Բացի այդ, տղամարդը տուգանք կվճարի։ Մանրամասները՝ տեսանյութում

Պետդումայում պայթյուն է տեղի ունեցել

Մոսկվայի Պետդումայի շենքում քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Քիմիական բաղադրության բալոնի պայթյունի հետեւանքով մի հոգի է տուժել, հայտնում է “Интерфакс”-ը։ Այլ մանրամասներ չի հաղորդվում, նշվում է միայն, որ Պետդումայի շենքի մոտ 5 հրշեջ ավտոմեքենա է կանգնած։  

Աբխազիայում ցուցարարներն այրել են ՆԳՆ շենքը /վիդեո/

Սուխումիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիայի։ Նրանք հավաքվել են Ներքին գործերի նախարարության շենքի մոտ ու արդյունքում այրել են շենքը։ Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է արագ չեզոքացնել հրդեհն, ու շենքն ամբողջովին չի այրվել։ Միջադեպի հետեւանքով զոհեր չեն եղել։ Ավելի վաղ հավաքվածները փորձել են գրավել նախարարության շենքը, նրանք պահանջում են Ներքին գործերի նախարար […]

Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով

Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով. 120 պատգամավորից որոշմանը կողմ քվեարկեց 24-ը, դեմ քվեարկողներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը՝ նշելով, որ Հոլոքոստ վերապրած հրեա ժողովուրդը բարոյական իրավունք չունի անտեսելու այլ ազգի ողբերգությունը: «Հատկանշական է, որ հայերի զանգվածային սպանդի […]

60-ամյա կինը լույս աշխարհ կբերի սեփական թոռնիկին

60-ամյա բրիտանուհին որոշել է կատարել մահացող դստեր վերջին խնդրանքը եւ կրել ու լույս աշխարհ բերել նրա երեխային։ 28-ամյա աղջիկը մահացել է 2011-ին, սակայն թողել է սառեցրած ձվաբջիջները։ Ի վերջո երկարատեւ դատական գործընթացներից հետո կնոջը թույլ են տվել ԷԿՕ-ի միջոցով կրել սեփական թոռնիկին, քանի որ դուստրը նրան խնդրել էր այդ մասին։     Կինը հույս ունի, […]

Մոսկվայում «քաղաքավարի» հանցագործը բռնաբարել է աղջկան, ապա ուղեկցել տուն /վիդեո/

Մոսկվայում անհայտ անձը հարձակվել է 27-ամյա աղջկա վրա, բռնաբարել նրան, ապա նրան ուղեկցել է մինչեւ տուն, որպեսզի նրան չնեղացնեն։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ տղամարդը հանկարծակի հարձակվում է աղջկա վրա, նրան քարշ տվել թփերի մոտ, որտեղ էլ բռնաբարել է նրան։ Շուտով հանցագործը իր զոհի հետ կրկին հայտնվում է կադրում, ուղեկցում աղջկան մինչեւ շենքի մուտքը […]

ԵԱՀԿ ԽՎ նախագահ է ընտրվել ավստրիացի Քրիստին Մուտոնենը

Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով կառույցի նախագահ է ընտրվել ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը: ԵԱՀԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝  Մուտոնենը նախկինում զբաղեցրել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի պաշտոնը: ԵԱՀԿ ԽՎ նորանշանակ նախագահը նշել է, որ ակտիվ աշխատելու է ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարությունների և ԵԱՀԿ այլ ինստիտուտների հետ` ավելի սերտ համագործակցություն ծավալելու համար: «Խորհրդարանականները […]

Հարսը ջրահեղձ է եղել սեփական հարսանիքի օրը

Մերձմոսկովյան Կլյազմինսկի ջրամբարում 32-ամյա աղջկա դի է հայտնաբերվել։ Աղջիկը ջրահեղձվել է սեփական հարսանիքի օրը։ Ականատեսները պատմել են, որ հուլիսի 2-ին 25 հոգնոց խումբը հարսանիք է նշելիս եղել։ Հարսանիքի ժամանակ երիտասարդները խմել են եւ որոշել լողալով գետի մի ափից մյուսը անցնել։ Հարսը եւս որոշել է լողալ, սակայն սկսել է խեղվել։ Նրա կողքին է եղել նրա ընկերուհին, […]

Ուսանող-բժիշկը համացանցում է տեղադրել մերկ կնոջ լուսանկարը՝ վիրահատության ժամանակ /ֆոտո/

ՌԴ Յարոսլավլ քաղաքում սկանդալ է տեղի ունեցել։ Տեղի բժշկական համալսարանի ուսանողը մասնակցել է վիրահատության եւ լուսանկարել է մերկ կնոջը, ով վիրահատվում էր եւ նկարը համացանցում տեղադրել։ Օգտատերերը վրդովվել են՝ այս լուսանկարը տեսնելով եւ բողոք ներկայացրել հիվանդանոցին։ Այժմ դեպքի առթիվ քննություն է սկսվել։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի