19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Տիմոշենկոյի կոշիկները․ Ուկրաինայի ամենաքննարկվող թեման վերջին օրերին /վիդեո/

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն օրերս հանդիպել է Խերսոն քաղաքի բնակիչներին։ Հանդիպման ժամանակ նա նշել է, թե Ուկրաինային մի նոր Մայդան է սպասվում, քանի որ ներկայիս իշխանությունները երկիրը հասցրել են տնտեսական ծայրահեղ ծանր իրավիճակի։ Սակայն հավաքվածներին եւ համացանցի օգտատերերին ոչ թե Տիմոշենկոյի խոսքերն են գրավել, այլ կոշիկները, որոնցով Տիմոշենկոն Խերսոնում հանդիպում էր անցկացնում։ Հայտնի բրենդի […]

Ջորջ Բուշը պարել է Դալլասում սպանված ոստիկանների հոգեհանգստին /վիդեո/

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը պարել է Դալլասում սպանված ոստիկանների հոգեհանգստին։ Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների ժամանակ Դալլասում 5 ոստիկաններ էին սպանվել։ Դա տեղի է ունեցել Երկրի ռազմական հիմնի ժամանակ։ Բուշի մի կողմում իր կինը՝ Լորան է եղել, մյուս կողքին՝ երկրի առաջին տիկին Միշել Օբաման։ Բուշի պահվածքը զարմացրել է Միշել Օբամային եւ ոչ միայն, օգտատերերը խիստ […]

ՄԲ վարչապետի պաշտոնում մնացած միակ թեկնածու Թերեզա Մեյը կփորձի դառնալ «Երկաթյա լեդի 2»

Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն ոչ միայն վճռորոշ էր եվրոպացիների համար, այլ նաև Մեծ Բրիտանիայի համար` թե՛ քաղաքական, թե ՛ տնտեսական առումով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո հայտարարեց հրաժարականի մասին: Վարչապետի պաշտոնի համար թեկնածուների հայտնի դառնալուց հետո սկսվեց այդ պաշտոնի համար թեժ և փուլային պայքարը: Մրցապայքարում ֆավորիտ էր համարվում […]

Մայրը 2 տարեկան երեխային երկու շաբաթով թողել է առանց սննդի ու ջրի

Խաբարովսկի շրջանում 2 տարեկան երեխան երկու շաբաթ մնացել է առանց սննդի եւ ջրի, հայտնում է РИА Новости-ն։ Հարեւանները զանգահարել են ոստիկանություն եւ ասել, որ հարեւան բնակարանում երեխան անդադար լաց է լինում։ Ոստիկանները կոտրել են դուռն ու հայտնաբերել 2 տարեկան փոքրիկին՝ սովահար վիճակում։ Պարզապես հրաշք է, որ փոքրիկը ողջ է մնացել։   Պարզվել է, որ երեխայի մայրը […]

Բրիտանիայի նոր վարչապետի միակ եւ հավանական թեկնածուն կին է

Մեծ Բրիտանիայի վարչապետի միակ թեկնածուն ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն է։ Նախօրեին նրա միակ մրցակից Անդրեա Լիդսոմը հանել է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնից՝ հօգուտ Մեյի։ Այժմ ամենայն հավանականությամբ վաղը՝ հուլիսի 13-ին, Թերեզա Մեյը պաշտոնապես կներկայացվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։

Ջոն Քերին Մոսկվայում կքննարկի ԼՂ հակամարտության հարցը

Հուլիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Մոսկվա, որտեղ ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Մոսկվայում Քերին մի շարք հանդիպումներ կունենա ռուսաստանցի պաշտոնյաների հետ` ի թիվս այլ հարցերի քննարկելու Սիրիային, Ուկրաինային, Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր»,- […]

Brexit, Իտալիայի տնտեսական վատթար իրավիճակ. ԵՄ-ն դեպի մասնատում է գնում

Եվրամիությունը դեռ չհաղթահարած Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու (Brexit) շոկը, նոր մարտահրավերի առաջ է կանգնում՝ Իտալիայի տնտեսությունը փակուղում է հայտնվել: Իտալիան, որը համարվում է Եվրոպայի 4-րդ խոշորագույն տնտեսություն ունեցող պետությունը, թուլության նշաններ է ցույց տալիս: Պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 135%-ը, զբաղվածության մակարդակն ավելի ցածր է, քան ԵՄ որևէ երկրում, բացառությամբ Հունաստանի: Երկրի տնտեսությունը տարիներ […]

Հալեպում հայ զինծառայող է զոհվել

Հալեպում հուլիսի 10-ին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնված 1994 թվականին): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից: Հալեպում հուլիսի 10-ի առավոտից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն […]

ԻՊ ահաբեկիչները երեխայի աչքի առաջ 4 հայտնի ֆուտբոլիստի են գլխատել /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները գլխատել են 4 հայտնի ֆուտբոլիստների՝  նրանց մեղադրելով քուրդ զինյալների օգտին լրտեսելու մեջ, հայտնում է The Daily Mail-ը։ Մահապատիժն իրականացվել է մի խումբ երեխաների աչքի առաջ՝ Ռաքքայում։ Ահաբեկիչների զոհ են դարձել Սիրիայում հայտնի Ալ-Շաբաբ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Ուսամա Աբու-Քուվեյթը, Իսխան ալ Շավեյկխը, Նեխադ ալ Հուսեյնը եւ Ահմեդ Ախավախը։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի