ՄԲ վարչապետի պաշտոնում մնացած միակ թեկնածու Թերեզա Մեյը կփորձի դառնալ «Երկաթյա լեդի 2»
Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն ոչ միայն վճռորոշ էր եվրոպացիների համար, այլ նաև Մեծ Բրիտանիայի համար` թե՛ քաղաքական, թե ՛ տնտեսական առումով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո հայտարարեց հրաժարականի մասին:
Վարչապետի պաշտոնի համար թեկնածուների հայտնի դառնալուց հետո սկսվեց այդ պաշտոնի համար թեժ և փուլային պայքարը: Մրցապայքարում ֆավորիտ էր համարվում Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը: Ավելին, հուլիսի 5-ին կայացած ընտրությունների առաջին փուլում նա բացահայտ հաղթանակ տարավ՝ ստանալով 165 քվե: Երկրի Էներգետիկայի նախպարար Անդրեա Լինդսոմը ստացավ 66 քվե, արդարադատության նախարար Մայքլ Գոուվին՝ 48 քվե, աշխատանքի նախարար Սթիվեն Քրեբը՝ ընդամենը 34 քվե: Այսինքն՝ Սթիվեն Քրեբը պայքարից դուրս մնաց առաջին իսկ փուլում:
Իսկ հուլիսի 7-ին կայացած քվեարկության հաջորդ փուլի արդյունքներով՝ Թերեզա Մեյը և Անդրեա Լինդսոմը ընտրապայքարից դուրս թողեցին արդարադատության նախարար Մայքլ Գոուվին: Սակայն Բրիտանիայում վարչապետի պաշտոնի մրցավազքը ժամանակից շուտ ավարտվեց, քանի որ Անդրեա Լոդսոմը դուրս եկավ մրցավազքից, այսպիսով ճանապարհ հարթելով ՆԳ նախարար Թերեզա Մեյի համար:
Ներկայիս վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շտապեց հայտարարել, որ հրաժարական կտա հուլիսի 13-ին, և նույն օրը վարչապետի պաշտոնը կստանձնի ՆԳ նախարար Թերեզա Մեյը։ Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը երեք առաջադրանք է ունենալու՝ խիզախ առաջնորդ+երկրի համար նոր տեսություն =աշխարհում նոր դիրքի: Մեծ Բրիտնաիայի համար առաջնային է ունենալ նոր, խիզախ, դրական տեսություն երկրի ապագայի համար, որը կծառայի բոլորի շահերին: Անհրաժեշտ է միավորել երկիրը: Եվ վերաջապես ՄԲ-ին անհրաժեշտ է ուժեղ, փորձառու առաջնորդ, որպեսզի հաղթահարի տնտեսական և քաղաքական անորոշությունը և աշխարհում նոր դեր ստանձնի:
«Եթե դու սևամորթ ես, ապա քրեական արդարադատության համակարգը քեզ կվերաբերի ավելի դաժան, քան եթե դու լինեիր սպիտակամորթ: Եթե դու սպիտակամորթ ես, սակայն բանվոր դասակարգից, ապա քիչ է հավանականությունը, որ դու համալսարան կընդունվես: Եթե դու սովորում են պետական դպրոցում, ապա քիչ է հավանականությունը, որ դու կդառնաս որևէ հեղինակավոր դաշտում մասնագետ, ի տարբերություն նրանց ովքեր սովորում են մասնավոր դպրոցում: Եթե դու կին ես, ապա դու ավելի քիչ աշխատավարձ ես ստանում, քան տղամարդը»,-նշել է վերջինս:
Թերեզա Մեյն իր հայտարարություններով փորձում է նմանվել Մարգարետ Թետչերին՝ «Երկաթյա լեդիին», ով ՄԲ առաջին կին վարչապետ էր ու նրա կառավարությանը 1979-ից 1990թթ բաժին էր ընկել բարդ խնդիրներ սոցիալական և տնտեսական քաղաքականության բնագավառներում։ Թերեզա Մեյը նույնպես լրջագույն խնդիրների առաջ է կանգնել, և նա կլինի ՄԲ երկրորդ կին վարչապետը, ով կփորձի ՄԲ-ն աշխարհում այլ կերպ ներկայացնել ու հաղթահարել առկա տնտեսական և քաղաքական ճգնաժամերը:
Աշխեն Սահակյան