05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Brexit, Իտալիայի տնտեսական վատթար իրավիճակ. ԵՄ-ն դեպի մասնատում է գնում

Եվրամիությունը դեռ չհաղթահարած Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու (Brexit) շոկը, նոր մարտահրավերի առաջ է կանգնում՝ Իտալիայի տնտեսությունը փակուղում է հայտնվել:

Իտալիան, որը համարվում է Եվրոպայի 4-րդ խոշորագույն տնտեսություն ունեցող պետությունը, թուլության նշաններ է ցույց տալիս: Պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 135%-ը, զբաղվածության մակարդակն ավելի ցածր է, քան ԵՄ որևէ երկրում, բացառությամբ Հունաստանի: Երկրի տնտեսությունը տարիներ շարունակ պայքարում է փակուղում չհայտնվելու համար, սակայն այն «խեղդամահ» է լինում գերկարգավորումից և թույլ արտադրողականությունից:

Լճացման և գնանկման պայմաններում, Իտալիայի բանկերը ծանր կացության մեջ են հայտնվել՝ €360 մլրդ վարկ, որը համարժեք է երկրի ՀՆԱ-ի մեկ հինգերորդին: Իտալիայում նման պարագայում երկու սցենար կարող է տեղի ունենալ՝ լավագույն դեպքում երկրի թույլ բանկերը «կխեղդեն» երկրի տնտեսությունը, իսկ վատագույն դեպքում՝ բանկերից շատերը սնանկ կճանաչվեն:

This is Money պարբերականը գրում է, որ Իտալիան €35 մլրդ կարիք ունի՝ տնտեսական իրավիճակը կարգավորելու համար:

Տնտեսական թույլ հեռանկարը կարող է մղել Եվրոպական Կենտրոնական Բանկին ռեկորդային ցածր տոկոսադրույքներ սահմանել: Իսկ դա վատ նորություն կլինի բանկերի համար՝ նրանք կարճաժամկետ հեռանկարում կլինեն ավելի թույլ:

Ի հավելումն այս ամենի, Իտալիայում հոկտեմբերին բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե է տեղի ունենալու: Հավանություն արժանանալու դեպքում, այն կարող է   բարելավել Իտալիայի քաղաքական վերնախավի դիրքերը և թույլ տալ վարչապետին որոշումներ ընդունել, որոնք ուղղված կլինեն երկրի տնտեսական մրցունակությանը:

Deutsche Bank-ի կանխատեսումներով՝ բարեփոխումներից հրաժարվելու դեպքում, վարչապետ Ռենցին չի դիմանա ճնշմանը և Իտալիայում կսկսվի քաղաքական քաոսը: Իտալիայի հանրաքվեն, հավանական է, ամենամեծ ռիսկը կլինի Եվրոպական քաղաքական տարածության համար:

Իտալական բանկային ճգնաժամը կարող է բորբոքել հակաեվրոպական տրամադրություններ: Իտալացիները արդեն իրենց հավատը կորցրել են եվրոյի նկատմամբ և արժույթի վերաբերյալ հանրաքվեի հավանականություն գնալով ավելի է մեծանում:

«Մենք ցանկանում ենք խորհրդակցել ժողովրդի հետ եվրոյի հարցով: Այս պայմաններում եվրոն չի աշխատում: Մենք կարող ենք այլընտրանքային արժույթ առաջարկել կամ «եվրո-2»,- հայտարարել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լուիջի դի Մայոն:

Իտալիայում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքները դոմինոյի նման կտարածվեն ԵՄ-ով մեկ:

Brexit-ը, միգուցե, հիմա Եվրոպայի համար համարվում է ամենամեծ խնդիրը, սակայն Իտալիան նույն ուղիով է գնում ու նման պարագայում ԵՄ-ն աստիճանաբար կմասնատվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ