16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Աքշեհիրի հայկական եկեղեցին և պատմական բաղնիքն ավերակ վիճակում են

Թուրքիայում ավերված վիճակում են գտնվում Աքշեհիրի հայկական եկեղեցին և Գյավուր անունը կրող պատմական բաղնիքը: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Աղբյուրի համաձայն` Գյավուր անվամբ բաղնիքն արդեն քանդվելու վտանգի տակ է, իսկ պատմական եկեղեցու պատերին մեծ ճաքեր են առաջացել: Սույն եկեղեցու վերականգնման ուղղությամբ տարիներ շարունակ ոչ մի զարգացում չի արձանագրվել, եկեղեցի, որի սեփականության վկայականը պատկանում է Աքշեհիրի քաղաքապետարանին:

Աքշեհիրում 19-րդ դարում տեղի հայկական համայնքի կողմից կառուցված և հետագայում ժամանակ առ ժամանակ մշակութային միջոցառումների նպատակով օգտագործված այս եկեղեցին այդպես էլ չի վերականգնվել թուրքական իշխանությունների կողմից` չնայած բազմիցս տրված խոստումներին:

Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, պատմական եկեղեցին և Գյավուր կոչվող բաղնիքն անհետ կորչելու վտանգի տակ են:

Աղբյուր՝ Akunq.net

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ