01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մերկելն ու Էրդողանը հնարավոր է առանձնազրույց ունենան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում

Հուլիսի 8-9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կկազմակերպվի Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Նշվում է, որ Մերկելի և Էրդողանի երկկողմ հանդիպումը կամ գոնե կարճատև զրույցը հնարավոր դարձնելու համար բանակցություններ են տարվում: Աղբյուրը ընդգծում է, որ այս ենթադրյալ հանդիպումը առաջինն է լինելու Գերմանիա -Թուրքիա հարաբերությունների վատթարացումից հետո և կարող է որոշակիորեն մեղմացնել երկու երկրների միջև ստեղծված լարվածությունը:

Միջանկյալ հիշեցնենք, որ Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները վատթարացել էին հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Այս համատեքստում Թուրքիան ավելի ուշ արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազա և տեսակցել գերմանացի զինվորների  հետ:

Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը, ըստ թուրքական թերթի, արվել է Անգելա Մերկելի կողմից: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Բունդեսթագի կողմից հաստատված  Հայոց ցեղասպանության բանաձևը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են նաև Էրդողանի մի շարք այլ երկկողմ հանդիպումներ: Թուրքիայի նախագահը առանձնազրույց կունանա նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Սիրիայի, Իրաքի խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ