15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիա-Ռուսաստան չվերթների տոմսերը թանկանում են

«Ռուսաստանի տուրիստական ընկերություննների ասոցացիան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել, որտեղ նշված է, որ Ռուսաստան-Թուրքիա ավիատոմսերը թանկացել են:

Թուրքական «Milliyet» թերթի կայքը նշում է, որ մասնավորապես Մոսկվա-Անթալիա ավիատոմսերի գինը բարձրացել է 30 տոկոսով: Եթե  2016թ. հունիսին թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունն Անթալիայի տոմսերը վաճառում էր 7.5 հզ ռուսական ռուբլիով, ապա օգոստոսին այդ թիվը հասնելու է 9.8 հազարի:

Նշվում է, որ Մոսկվա-Ստամբուլ տոմսերն էլ թանկացել են 39 տոկոսով: Սանկտ-Պետերբուրգ-Անթալիա տոմսերի գինը ևս օգոստոսի 1-ից  կթանկանա 25 տոկոսով: Ռուսական «Aeroflot»-ը այդ ուղղությամբ տոմսերի գները բարձրացրել է 37.9 տոկոսով: Նշվում է նաև, որ Սանկտ-Պետերբուրգից Ստամբուլ չվերթները օգոստոսին իրականացնելու է միայն Turkish Airlanes-ը, միակողմանի տոմսի արժեքը կազմելու է 17ռուբլի:

«Pegasus Airlines»-ը 2016թ. հունիսին տոմսերի արժեքը բարձրացրել էր 40 տոկոսով: Արդյունքում  միակողմանի ավիատոմսի արժեքը կազմում էր 8.3 հազար  ռուբլի: Իսկ «Թուրքական ավիաուղիներ»-ից  և «Aeroflot»-ից  նույն չվերթի տոմսը գնելու դեպքում օգոստոսին այն կարժենա 8.7հզ ռուբլի:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ