11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ին հզոր ցունամի եւ երկրաշարժ է սպառնում․ գիտնականներ

Ամերիկային 9,3 մագնիտուդով հզոր երկրաշարժ է սպասվում առաջիկա 10 օրերի ընթացքում։ Նման հզոր երկրաշարժը կործանարար ցունամի կարող է առաջացնել։ Նման կանխատեսումներ են արել գիտնականները, գրում է “Ридус”-ը։ Վերջին շրջանում ԱՄՆ-ում հաճախակիացել են երկրաշարժերը, ցնցումներն էլ ուժգնացել։ Ըստ գիտնականների կանխատեսման՝ այս ամենը մոտ օրերին կհանգեցնի հուժկու երկրաշարժի։

Հետաձգվել է Լեւոն Հայրապետյանի բողոքը քննող դատական նիստը՝ նրա ինքնազգացողության վատացման պատճառով

Մոսկովյան քաղդատարանը հետաձգել է գործարար Լեւոն Հայրապետյանի ներկայացրած բողոքը քննող նիստը, քանի որ Հայրապետյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Այդ մասին Հայրապետյանը հայտնել է դատավորներին նիստի ժամանակ, որին մասնակցում էր քննչական մեկուսարանից՝  տեսակապի միջոցով, գրում է ТАСС-ը։ Դատարանի որոշմամբ՝  նրա մոտ բժիշկ են կանչել, նիստը շարունակելու մասին որոշումը կընդունվի Հայրապետյանի բուժզննումից հետո:  

Մոսկվայում վերջին հրաժեշտը կտան ճամբարում զոհված երեխաներին /վիդեո/

Այսօր Մոսկվայում հրաժեշտ կտան դպրոցականներին, որոնք զոհվեցին Կարելիայի ճամբարում։ Հիշեցնենք, որ Սյամօզերոյում դպրոցականներով լի նավակները շրջվել էին, ինչի հետեւանքով մոսկվացի 13 երեխա մահացավ, եւս մեկ երեխայի ճակատագիրն անհայտ է։   Երեխաների հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում եւ մերձմոսկովյան շրջաններում։

Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն․ Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին կրկին անգամ դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաինտեգրմանը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սարկոզին մասնավորապես ասել է. «Թուրքիան խոշոր քաղաքակրթություն է: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք Թուրքիայի հետ, երկխոսության մեջ լինել: Սակայն ես միանշանակ համոզված եմ, որ Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն»: Ֆրանսիայի նախկին նախագահը Թուրքիայի՝ ԵՄ լրիվ անդամակցության փոխարեն […]

«Ֆորմուլա-1». Ադրբեջանը գովազդելու համար անիմաստ ջանքեր գործադրվեցին

Ադրբեջանում մեկնարկել են «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի Գրան պրիի մրցումները։ Իշխանություններն անում են հնարավորինս՝ «Ֆորմուլա-1»-ի շնորհիվ երկրի գովազդն ապահովելու և երկրում առկա իրավիճակը դրական լույսի ներքո ներկայացնելու համար: Սակայն միջազգային կազմակերպություններն ահազանգում են այն մասին, որ Ադրբեջանում մարդու իրավունքները զանգվածային ոտնահարվում են, ուստի այդ երկրում նման լայնամասշտաբ միջոցառման իրականացումն անթույլատրելի է: Անդրադառնալով «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի Գրան պրիի մրցումներին […]

Ցանկացել են սպանել Դոնալդ Թրամփին

Լաս-Վեգասում ԱՄՆ-ի թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցող հանրահավաքի ժամանակ մի տղամարդ փորձել է ոստիկանից խլել նրա զենքը։ Երբ նրան ձերբակալել են, տղամարդը հայտարարել է, որ զենքը իրեն պետք էր՝ Թրամփին սպանելու համար, փոխանցում է  Reuters-ը։ Նշվում է, որ 19-ամյա Մայքլ Սենդֆորդը Թրամփի ելույթի ժամանակ փորձել է խլել զենքը, որպեսզի հենց այդ պահին գնդակահարի նախագահի թեկնածուին։ Ոստիկանությունը […]

Հիլարի Քլինթոնը տատիկ է դարձել

ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ Հիլարի Քլինթոնը, օրեր առաջ երկրորդ անգամ տատիկ է դարձել։ Քլինթոնը լուսանկար Է հրապարակել նորածին թոռնիկի հետ: Լուսանկարը, որտեղ քաղաքական գործիչն ամուսնու՝ Բիլի հետ միասին գրկում պահել Է երեխային, հրապարակվել է Թվիթերի նրա էջում։ «Որքան ուրախալի Է լինել մեր նորածին թոռնիկի՝ Էյդանի հետ»,-նշել Է Քլինթոնը: Նշենք, որ Քլինթոնը տատիկ Է դարձել հունիսի 18-ին: […]

Մահապարտը պայթեցրել է իրեն Սիրիայում հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված արարողության ժամանակ /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն հայերի և ասորիների ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կրոնական արարողության ժամանակ: Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, դեպքը տեղի է ունեցել Սիրիայ ի Ղամիշլի քաղաքում: Ահաբեկչության հետևանքով երեք մարդ է սպանվել, տասնյակ վիրավորներ կան: Տեղական աղբյուրները փաստում են, որ կառավարական ուժերը, որոնք ապահովում էին միջոցառման անվտանգությունը, կանգնեցրել են մահապարտին […]

Ստատուս քվոն անընդունելի է․ Ալիեւը հանդիպել է Պուտինին

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն պետք է հաղթահարել, սակայն դրա համար պետք է այդ տարածաշրջանից դուրս բերել հայկական զորքերը, գրում է РИА Новости-ն։ «Հակամարտությունը ձգվեց, ինչպես հայտարարել են Ռուսաստանն ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի […]

Մոսկվան սգում է /վիդեո/

Այսօր՝ հունիսի 20-ին, Մոսկվայում սուգ է հայտարարվել՝ Սյամոզերոյում երեխաների զոհվելու կապակցությամբ։ Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Բացի այդայսօր, ի նշան սգո, Կարելիայում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, կխոնարհվեն պետական դրոշները: Հիշեցնենք, որ Մոսկվայից Կարելիայի ճաբար մեկնած 15 դպրոցական է մահացել՝ լճում խեղդվելու պատճառով։ Նավակներով զբոսանքի ժամանակ փոթորիկ է բարձրացել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված