11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեռած ձեւացա, որ չսպանեն․ ինչ են պատմում Օրլանդոյի ողբերգության ականատեսները

Հունիսի 12-ին Ամերիկյան Օրլանդո քաղաքում տեղի ունեցած մասսայական սպանությունը ցնցեց ողջ աշխարհին։ Օմար Մարտին անունով մի տղամարդ, ով ԱՄՆ քաղաքացի է, ներխուժեց միասեռականների ակումբ ու կրակ բացեց մարդկանց ուղղությամբ՝ արդյունքում 50 հոգի մահացավ, 53-ը՝ վիրավորվեցին։

Ավելի ուշ մարդասպանը հայտարարեց, որ պաշտպանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ The Washington Post-ը զրուցել է ողբերգության այն ականատեսների հետ, որոնք պարզապես հրաշքով են ողջ մնացել։

«Սկզբում թվաց՝ հրավառություն է կամ երաժշտական շոուի մաս, հետո կրակոցները ակտիվ հնչեցին, դրանք ու ճիչերը չէին դադարում, մարդիկ մահացած ընկնում էին»,- պատմում է Կարլոս Ռոսարիոն, ով այդ պահին բարի մոտ էր։

«Ես թաքնվեցի դիջեյի հարթակի հետեւում, մի քանիսն էլ էին այնտեղ թաքնված։ Մահացած էինք ձեւանում, որպեսզի նա մեզ չսպանի»,- պատմում է նա։

Ականատեսների խոսքով՝ մարդասպանը մի պահ դադար է առել, զանգել 911 ու ասել, որ ինքը ահաբեկիչ է, ապա սկսել ա աղոթել հեռախոսով։

Американские СМИ опубликовали фото подозреваемого в нападении на гей-клуб в Орландо.

90 րոպե ոստիկանները փորձել են բանակցել ահաբեկիչի հետ, սակայն արդյունքում ստիպված են եղել ուժով ակումբ մտնել։

Отец Омара Матина подозревает, что на убийство сына толкнула гомофобия. Фото: REUTERS

«ամեն անգամ, երբ կրակոցի ձայն էի լսում, հույս ունեի, որ իմ ընկերները չեն»,- պատմում է ականատեսը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ