Walt Disney World զբոսայգում ալիգատորը տարել է 2 տարեկան երեխային
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ՕրլանդոյիWalt Disney World զբոսայգում ալիգատորը ջրի տակ Է քաշ տվել 2 տարեկան երեխային։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 14-ի երկոյան Seven Seas Lagoon արհեստական լճի ափին:
Նեբրասկայից ժամանած ընտանիքն իր երեք երեխաներով հանգստանում Էր լճի մոտ, երբ ալիգատորը հարձակվել Է տղայի վրա: Երեխայի հայրը փորձել Է փրկել տղային, սակայն ոչինչ չի ստացվել:
Երեխայի որոնումներին մասնակցում են ավելի քան 50 ոստիկաններ եւ բնախույզ փորձագետներ:
Disney-ի ներկայացուցիչը հայտարարել Է, որ ընկերությունը ցնցված Է պատահարից: Նա նաեւ նշել Է, որ նախկինում զբոսայգում ալիգատորների հարձակումների դեպքեր չեն արձանագրվել:
Walt Disney World-ն աշխարհում զվարճանքների՝ մակերեսով ամենամեծ եւ ամենաշատ հաճախվող կենտրոնն Է, դրա ընդհանուր մակերեսը կազմում Է 100 քառակուսի կիլոմետր: