16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եվրոպան մահակի քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձև: Այլ պարագայում, սա կարելի էր համարել առողջ զարգացում. Գերմանիան, որն անհանգստացած էր իր անցյալով, կարող է յուրահատուկ դեր խաղալ Թուրքիայի՝ պատմության իր մութ էջի  հետ հաշվի նստելու հարցում: Սակայն ներկա պահին, սա կարելի է համարել քաղաքական նպատակներով որոշում, հատկապես Գերմանիա-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին:

Մի շարք թուրք քաղաքական գործիչներ հայտարարություններով հանդես եկան, ավելին, Թուրքիան հետ կանչեց Գերմանիայում իր դեսպանին, սակայն ամենաակնառու ցասումը չկարողացավ պահել Էրդողանը: Վերջինս նախօրեին մեղադրելով Մերկելին նման բանաձև ընդունելու մեջ՝ նշել է, որ Գերմանիային պետք է դասել վերջինների շարքում, որը կարող է նման մեղադրանքներ առաջ քաշել:

«Բարև Գերմանիա, ի՞նչ ես դու ուզում: Ո՞րն է քո խնդիրը: Նախևառաջ, դա ասա: Այդ միջադեպից երեք կամ չորս օր առաջ ես խոսել եմ Մերկելի հետ, գիտե՞ք նա ինչ է ասել ինձ: Նա ասել է. ես կանեմ ամեն ինչ:  Սա՞ է քո հնարավորության չափը՝ չայցելել խորհրդարան: Եթե դու ազնիվ նպատակներ ունեիր, դու կայցելեիր»,-նշել է Թուրքիայի նախագահը:

Ո՞րն էր պատճառը, որ Գերմանիան գնաց նման քայլի: Գերմանիան նման թեժ պահին ցանկացավ «ցեխ շպրտել» Թուրքիայի վրա՝ Թուրքիա-ԵՄ  փախստականների հարցով տեղի ունեցող դանդաղ խմորումների պատճառով, ինչպես նաև այդ ամենին ավելացավ այն  հանգամանքը, որ Գերմանիայի  կանցլեր Անգելա Մերկելին մեղադրում էին եվրոպական արժեքներից իրեն հեռու պահելու մեջ՝ ցանկանալով նման կերպ գոհացնել Թուրքիայի ավտորիտար նախագահին:

Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների վատթարացումը լուրջ դժվարությունների առաջ կկանգնեցնի Թուրքիային, օրինակ Սիրիայի հարցում: Վերջին տարիների Արևմուտքը շատ դժգոհ է Անկարայի այս հարցում դիրքորոշումից, սակայն Գերմանիան միշտ զերծ էր մնում Թուրքիային քննադատելուց, քանի որ ավելի շատ շահագհռված էր Թուրքիայի հետ փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում համաձայանգիր կնքել:  Եթե հիմա երկու պետությունների միջև հարաբերությունները վատթարանան և խաղադրույքները մեծանան, ապա Բեռլինը նույնպես կարող է  միանալ Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրվող  երկրների թվին: Թե դրանից հետո ինչ է սպասվում Թուրքիային, դժվար է կռահել:

Իր հերթին, գերմանական պարբերականները գրում են, որ Գերմանիան վախենում է, որ նման միջադեպը կարող է վերջ տալ Թուրքիայի հետ երկկողմանի համագործակցությանը:

Նշում են, որ առաջին հերթին խոսքը ռազմական ոլորտում փոխգործակցության մասին է, մասնավորապես Թուրքիայի տարածքում գերմանական «Տոռնադո» օդանավ- հետախույզների տեղակայման ու Էգեյան ծովում միգրանտների ապօրինի փոխադրողների դեմ համատեղ առաքելության մասին: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտավախություններ ունի, որ բարկացած Թուրքիան կարող է սկսել խոչընդոտել կամ նույնիսկ դադարեցնել համատեղ նախագծերի իրականացումը:

Գերմանիայի կողմից իրականցված քայլից հետո կարելի է նշել, որ Թուրքիայի ժխտողականությունը Հայոց ցեղասպանության հարցում հնարավորություն է ընձեռում աշխարհի մի շարք պետություններին, արտաքին կամ ներքին քաղաքական նպատկներից ելնելով, ճնշում գործադրել ու ընդունել անհերքելին՝ 1.5 միլիոն հայերի բնաջնջումը:

Թուրքիայի ցասումը չմարելու դեպքում, եվրոպական մի շարք պետություններ մահակի քաղաքականություն կվարեն վերջինիս նկատմամբ:

 

Հրաչուհի Հայրապետյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ