18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ստեպղինը և լոլիկը լավացնում են դեմքի գույնը

Որոշ մրգեր և բանջարեղեններ կարող են փոխել մաշկի գույնը: Այսպիսի եզրահանգման են եկել շոտլանդացի գիտնականները` հետևելով 18-25 տարեկան երիտասարդների սննդակարգին: Ինչպես տեղեկացնում է Comments. UA-ն Սենտ-Էնդրյուս համալսարանի փորձագետները երկու ամիս շարունակ հետևել են 35 երիտասարդ աղջիկների և տղաների սննդակարգին` զուգահեռաբար ֆիքսելով նրանց մաշկի գույնի փոփոխությունը: Փորձի մասնակիցները վեց շաբաթվա ընթացքում կերել են միայն որոշակի մրգեր […]

Սպիտակ բրինձը կարող է բարձրացնել շաքարախտի հավանականությունը

Համաձայն կատարված 4 ուսումնասիրությունների արդյունքների, որոնց մասնակցել է մոտ 350,000 մարդ, պարզվել է, որ մարդիկ որքան շատ են սպիտակ բրինձ ուտում, այնքան մեծանում է երկրորդ կարգի շաքարախտով հիվանդանալու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է daily mail-ը: Ասիական երկրներում մարդիկ ավելի շատ են հակված բրինձ ուտելու, քան արևմուտքի ժողովուրդները, այդ իսկ պատճառով նրանք հայտնվել են շաքարախտի զարգացման […]

Քիչ քնելը կարող է շատ սնվելու պատճառ դառնալ

Ամերիկյան սրտի ասոցիացիայի անդամները ներկայացրել են իրենց անցկացրած հետազոտության տվյալները, ըստ որոնց՝ այն մարդիկ, ովքեր իրենց քնելու միջին ժամանակից գրեթե երեք անգամ ավելի քիչ են քնում, ամեն օր միջինը 500 կալորիայով ավել են սնվում։ Ինչպես հաղորդում է Health Pop-ը, Mayo կլինիկայի պրոֆեսոր Անդրյու Կալվինն ասել է, որ քնի խանգարումն այժմ ԱՄՆ-ում անհանգստացնող խնդիր է։ Մեծահասակների […]

Ալկոհոլը մթագնում է հիշողությունը

Կան մարդիկ, որոնց հիշողությունը մթագնվում է ալկոհոլ օգտագործելուց հետո. դրա պատճառը մյուսներից ավելի շատ խմելը չէ: Կատարված հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո որոշ մարդկանց ուղեղը պարզապես հակված է հիշողության կորստի: Այս մասին հաղորդում է daily mail-ը: «Մեր կատարած հետազոտություններից պարզ դարձավ, որ ալկոհոլը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն է գործում: Եթե ձեր […]

Մարգարինը մարդկանց ագրեսիվ և դյուրագրգիռ է դարձնում

Նոր հետազոտությունը պնդում է, որ իրականում մարգարինը մարդկանց մոտ ավելացնում է ագրեսիան, և հատկապես դպրոցականների սննդի մեջ այն պետք է բացառվի: Այս մասին տեղեկացնում է daily mail-ը: Մարգարինը մեծ քանակությամբ ճարպային թթուներ է պարունակում, ինչն էլ մարդկանց ավելի ագրեսիվ և դյուրագրգիռ է դարձնում: Հետազոտողները զգուշացրել են գաղութների և դպրոցների տնօրինություններին վերանայել իրենց հաստատությունների սննդակարգերը և […]

Մարզումների ընթացքում մեկ շիշ սառը ջուրը կարող է օգտակար լինել

Որքան էլ տարօրինակ է, բայց հետազոտողները պարզել են, որ ձեռքի ափերի հովացումը բարձրացնում է մարզումների արդյունավետությունը: Կալիֆոռնիայի Ստանֆորդ համալսարանի հետազոտողների թիմը պարզել է, որ ձեռքում որևէ սառը իր պահելը, օրինակ՝ ջրի շիշ, իջեցնում է մարմնի ջերմաստճանը, ինչն էլ հեշտացնում է կատարվող աշխատանքը: Այս մասին հաղորդում է daily mail-ը: Գիտնականները հետազոտել են 30-45 տարեկան մի շարք […]

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում էի. առաջին հարկից մինչև վերին հարկեր դժգոհություն ու տարակուսանք էր. Ստյոպա Սաֆարյան

Այսօր մի քանի պրոֆիլակտիկ ստուգումների նպատակով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցին կից պոլիկլինիկայում էի։ Առաջին հարկից մինչև վերին հարկեր դժգոհություն ու տարակուսանք էր, ու որոշեցի գրել սրա մասին, որ առողջապահության նախարարը իմանա: Դժգոհություն է իր նշանակած կադրերից՝ ղեկավարությունից, որոնք աշխատակիցների պնդմամբ, հաղորդակցման տարրական կուլտուրա չունեն, բուժանձնակազմի հետ խոսում են քիթները ցից, արհամարհանքով, վիրավորելով, ասես վերին արտի […]

Լայնէկրան հեռախոսներն ավելի նախընտրելի են

Հետազոտողների կողմից անցկացված հարցումները պարզել են, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գրեթե բոլոր սմարթֆոն ունեցողները ցանկանում են ավելի մեծ էկրանով հեռախոսներ: Այս մասին տեղեկացնում է tgdaily.com-ը: Չնայած հարցվածներից շատերն են նախընտրում մեծ էկրանով սմարթֆոն, բայց էկրանի իդեալական չափը 4.0-4.5 մատնաչափն է: Նրանք, ովքեր նախընտրում են լայնէկրան սմարթֆոնները, ցանկանում են նաև, որ սարքերը պահպանեն իրենց թեթև […]

Քունը կարող է նվազեցնել վատ հիշողությունները

Մեզանից շատերը հուզական սթրեսի պատճառով երբեմն չեն ցանկանում քնել, քանի որ չգիտեն, թե ինչպիսի երազներ կարող են տեսնել: Այժմ գիտնականները պարզել են, որ երազներ տեսնելը, որը հանդիսանում է քնի այն փուլը, երբ աչքի թարթումը շատ արագ է կատարվում, իրականում շատ կարևոր է ներքին խռովմունքի դեմ պայքարելու համար: Mail Online-ը գրում է, թե Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները […]

Հանգիստ և խաղաղ քունը կենսական նշանակություն ունի

Քունը միայն մեր առօրյա լարված և աղմկալի կյանքից հանգստանալու միջոց չէ: Հանգիստ և խաղաղ քունը նույնքան անհրաժեշտ է մեր առողջությանը, որքան, օրինակ, ճիշտ սննդակարգը կամ սպորտը: Այս մասին տեղեկացնում է southtownstar.suntimes.com-ը: Դժբախտաբար, ավելի քան 35 միլիոն ամերիկացիներ գիշերը պայքարում են քնելու համար: Եթե անքնությունը ժամանակավոր է, նորմալ ռեժիմին վերադառնալն այնքան էլ դժվար չէ: Սակայն քրոնիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի