Քունը կարող է նվազեցնել վատ հիշողությունները
Մեզանից շատերը հուզական սթրեսի պատճառով երբեմն չեն ցանկանում քնել, քանի որ չգիտեն, թե ինչպիսի երազներ կարող են տեսնել:
Այժմ գիտնականները պարզել են, որ երազներ տեսնելը, որը հանդիսանում է քնի այն փուլը, երբ աչքի թարթումը շատ արագ է կատարվում, իրականում շատ կարևոր է ներքին խռովմունքի դեմ պայքարելու համար:
Mail Online-ը գրում է, թե Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեր ուղեղը երազներ տեսնելու ընթացքում մշակում է մեր զգացմունքները և ցավ պատճառող հիշողությունները հեռացնում:
Ուսումնասիրությանը մասնակցել են 35 առողջ երիտասարդներ, ովքեր բաժանվել են երկու խմբի: Նրանց բոլորին երկուական անգամ ցույց են տվել 150 զգացմունքային նկարներ, ամեն 12 ժամը մեկ: Միևնույն ժամանակ MRI սարքի միջոցով չափել են նրանց ուղեղի ակտիվությունը:
Մասնակիցների առաջին խումբը նկարները դիտել է առավոտյան և երեկոյան՝ առանց այդ ընթացքում քնելու, իսկ մյուս խումբը դիտել է գիշերը և հաջորդ առավոտյան՝ արդեն լավ քնեուց հետո:
Նրանք ովքեր կարողանում էին քնել մինչ երկրորդ անգամ նկարները նայելը, հայտնել են, որ իրենց զգացմունքները նկարի նկատմամբ նվազել են:
Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչու այն մարդիկ, ովքեր տառապում են հետտրավմատիկ սթրեսից, օրինակ՝ վետերանները, հաճախ կրկնվող մղձավանջային երազներ են տեսնում:
Ըստ հետազոտողների՝ նման մարդիկ, երբ, օրինակ, ավտովթարի պատկեր են տեսնում, վերհիշում են որջ պատահարը, քանի որ քնի շնորհիվ վատ էմոցիաներն ամբողջապես չեն մաքրվում: