12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստեպղինը և լոլիկը լավացնում են դեմքի գույնը

Որոշ մրգեր և բանջարեղեններ կարող են փոխել մաշկի գույնը: Այսպիսի եզրահանգման են եկել շոտլանդացի գիտնականները` հետևելով 18-25 տարեկան երիտասարդների սննդակարգին:

Ինչպես տեղեկացնում է Comments. UA-ն Սենտ-Էնդրյուս համալսարանի փորձագետները երկու ամիս շարունակ հետևել են 35 երիտասարդ աղջիկների և տղաների սննդակարգին` զուգահեռաբար ֆիքսելով նրանց մաշկի գույնի փոփոխությունը: Փորձի մասնակիցները վեց շաբաթվա ընթացքում կերել են միայն որոշակի մրգեր և բանջարեղեն:

Պարզվել է, որ այն երիտասարդները, ովքեր միշտ կերել են դեղին կամ կարմի մրգեր և բանջարեղեն, նրանց մաշկը ձեռք է բերել կարմրավուն կամ դեղնավուն երանգ` դառնալով ավելի գրավիչ: Պատճառը բնական գունավորիչներն են, որոնք առկա են մթերքների մեջ: Նման պիգմենտներով հարուստ են ստեպղինը, լոլիկը, խնձորը, կանաչ բանջարեղենը, մանգոն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ