26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալկոհոլը մթագնում է հիշողությունը

Կան մարդիկ, որոնց հիշողությունը մթագնվում է ալկոհոլ օգտագործելուց հետո. դրա պատճառը մյուսներից ավելի շատ խմելը չէ: Կատարված հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո որոշ մարդկանց ուղեղը պարզապես հակված է հիշողության կորստի: Այս մասին հաղորդում է daily mail-ը:

«Մեր կատարած հետազոտություններից պարզ դարձավ, որ ալկոհոլը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն է գործում: Եթե ձեր ընկերը խմում է բավական շատ և նրան ոչինչ չի պատահում, դա չի նշանակում է, որ դուք նույնպես ի վիճակի եք այդքան խմել, ձեր դեպքում ազդեցությունը կարող է հակառակը լինել»,- ասել է Կալիֆոռնիայի համալսարանից Ռեյգան Ռ. Ուոթերիլը:

Փորձարկմանը մասնակցել են 24 ուսանողներ, ովքեր սթափ վիճակում ունեցել են նույն կարողությունները: 24-ն էլ օգտագործել են նույն չափաքանակով ալկոհոլ, որից հետո նրանցից որոշ մասի մոտ հիշողության հետ կապված խնդիրներ են առաջացել: Սա ապացուցում է, որ ալկոհոլի ազդեցությունը հիշողության վրա կախված է տվյալ անհատից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ