11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ առումով, նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ անվստահության գործընթացի վերաբերյալ մարդիկ բազմաթիվ հարցեր կարող են ունենալ, զարմանալի չէ, որովհետև իրավական-քաղաքական առումով այն բազմաթիվ առանձնահատկություններ ունի: Մեծ առումով, նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել: Յուրաքանչյուր փուլ ունի իր հստակ անելիքների հաջորդականությունը, որը հետևողականորեն պետք է հաղթահարել: […]

Միամիտ կլինի այդպես մտածել, քանզի դրա բոլոր խոսքերը եւ քայլերը ուղղորդված են եւ կոդավորված․ Եսայան

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկրի առաջին նախագահը, անկախ Հայաստանի առաջին նախագահը այցելել է Ամենայն հայոց Կաթողիկոսին եւ իր զորակցությունն է հայտնել։ Մեծին արժանի քայլ, պետական գործչին վայել քայլ։ Նաեւ՝ դաս շատերին։ Եւ մի ապերախտ հիմա էլ հիմնադիր նախագահի ուղղությամբ է իր զզվելի բերանը բացել։ Այո, բոլորս վրդովված ենք, այդ […]

ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անվստահության գործընթացի մեկնարկը նոր պատերազմի կհանգեցնի․ Աբրահամյան

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը դեռ չե՞ն հայտարարել, որ 1-ին նախագահի ու կաթողիկոսի հանդիպումը, Մայր Աթոռի չլուծարվելն ու ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անվստահության գործընթացի մեկնարկը նոր պատերազմի կհանգեցնի: Դեռ սպասում եմ, հաստատ ասելու են: Ավերակապաշտների խմբակը իշխանատենչության երազանքների իրականացման շրջանակներում սեփական ժողովրդի դեմ ինքնության և գոյության […]

Անամոթությունը, սուտ ասելը, ծածկադմփոցներն ու զոռբայությունը վաղուց սրանց պետական քաղաքականության, օրակարգի կարևոր բաղադրիչն են․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի շարասյուների կողմից ճանապարհային էս տեռորներն ամենօրյա բնույթ են կրում, երբ նրանց շարժի հետևանքով ցանկացած տեղ երթևեկությունը պարալիզացվում է, մարդիկ խուճապահար մեքենաներով մի կողմ են փախչում թիկնապահների գորգոռոցներից ու հիստերիայից։ Շարժվում են, ոնց ուզում են՝ սարսափ տարածելով, խուճապ ստեղծելով, ճանապարհ փակելով, վրաերթեր կատարելով, մարդ սպանելով, […]

Նիկոլի շարասյան հետ ուղղակի առնչություն ունեցող վթարը բնավ զարմանալի դրվագ չէր․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվա Նիկոլի շարասյան հետ ուղղակի առնչություն ունեցող վթարը բնավ զարմանալի դրվագ չէր, քանի որ նման դեպքերը մեր իրականության մեջ ընդհանրապես նորություն չեն: Բոլորս ենք հիշում Լեո փողոցում տեղի ունեցած հղի կնոջը մեքենայի տակ գցելու ողբերգական դեպքը, երբ նիկոլական կորտեժն անգամ չէր կանգնել՝ հասկանալու համար, թե […]

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ դրվագ է եղել. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ դրվագ է եղել: «Դատավարության» ժամանակ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ «դատավարություններից» մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի և 26-ի «դատական նիստերի» արձանագրություններին, սակայն դատավորը ցրողական պատասխան է հնչեցրել: Ինչո՞վ […]

Այսօր Նիկոլ Փաշինյանը անցավ մի սահման, որի հետևում ոչ միայն ցինիզմն է, այլ ուղղակի պլանավորած քաղաքական սադրանք․ Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը անցավ մի սահման, որի հետևում ոչ միայն ցինիզմն է, այլ ուղղակի պլանավորած քաղաքական սադրանք։ Հանրային հարթակում նա հայտարարեց, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ, և ըստ իրեն՝ Վեհարանը պետք է ազատի։ Նա նաև նշում է, որ ունի «ապացույցներ» […]

Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ. Համբարձումյան

Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին: Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը: Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ […]

ՀՀԿ-ն մշտապես ապացուցել է, որ ունի երկրի փրկության, երկիրն ազատագրելու միակ եւ անխախտ օրակարգ․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, որ մեր երկիրը օկուպացված է ներսից, ակնհայտ է, այլեւս որեւէ մեկը չի կասկածում, որ մեր պետականության համար պայքարը ազգային-ազատագրական պայքար է եւ, այդ պայքարում կրավորական կեցվածք ընդունելը խիստ վտանգավոր է եւ պատիվ չի կարող բերել որեւէ քաղաքական ուժի կամ անհատի, ուստի, այս պայքարին մենք […]

Հայաստանը թրքահպատակությունից ու ակնհայտ կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18…Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը թրքահպատակությունից ու ակնհայտ կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18… Այս թվերից յուրաքանչյուրի բաղկացուցիչ միավորը գիտակից, պատասխանատու, հայրենասեր, խիզախ ու ազնիվ մարդն է, ով ճակատագրի բերումով և Աստծո նախախնամությամբ այսօր կրում է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը: Լիահույս եմ, որ մեր խորհրդարանական հույսերը կարդարացվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի